Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Մանումենտում՝Նաիրի Զարյան փողոցում։Բնակարանը գտնվում է նորակառույց 18 հարկանի շենքի 7-րդ հարկում,որի ընդհանուր մակերեսը կազմում է 85 ք․մ․։Բնակարանն ունի 2 ննջասենյակ,1 հյուրսաենյակ և խոհանոց,1 միջանցք և 1 սանհանգույց։Բնակարանը գտնվում է չվերանորոգված վիճակում։Գտնվում է Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում 3 ստորգետնյա և 18 վերգետնյա հարկերով բազմաֆունկցիոնալ բնակելի շենքում:Ստորգետնյա 2 հարկերում լինելու են ավտոկայնատեղի,մինչև 4րդ հարկը ներառյալ լինելու են հասարակական նշանակության տարածքներ:Բնակարանները սկսվում են 5րդ հարկից:Շենքում առկա են լինելու հետևյալ հարմարությունները՝ սուպերմարկետ,մանկական ընդարձակ հրապարակ,ստորգետնյա ավտոկայանատեղի։Նախագծման փուլում հաշվի է առնվել յուրաքանչյուր մանրուք՝ շենքն առավել հարմարավետ և գեղեցիկ դարձնելու համար, այդ թվում նաև նախատեսվել են ինժեներական լուծումներ, որոնց շնորհիվ օդափոխության և ջեռուցման համակարգերն ունենալու են այնպիսի տեղակայում, որը թույլ կտա շենքի ճակատային մասն անփոփոխ թողնել:
Վաճառվում է 4 սենյականոց բնակարան Անտառային թաղամասում,որը գտնվում է 6 հարկանի նորակառույց շենքի 5րդ հարկում։Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 133 ք.մ.։Բնակարանը գտնվում է զրոյական վիճակում,հատակը և պատերը հարթեցված են,հոսանքի և ջրի գծերը առկա են,տեղադրված են եվրոպատուհաններ,մուտքի երկաթյա դուռ։Բնակարանն ունի ստորգետնյա ավտոկայանատեղի,որի արժեքը ներառված է ընդհանուր գնի մեջ։
Բնակարանը գտնվում է նորակառույց շենքի 6-րդ հարկում, չվերանորոգված, սենյակները առանձնացված (կտրտած) ՝ 3 ննջասենյակ,մեծ հյուրասենյակ՝ երկար, կլոր և գեղեցիկ վիտրաժով, ընդարձակ խոլլով, երկու սանհանգույցով: Բակից բացվում է Թաթուլ Կրպեյանի անվան մեծ, գեղեցիկ և բարեկարգ այգին:
Վաճառվում է 4 սենյականոց բնակարան ԼՈՒՅՍԵՐ բնակելի համալիրում։Բնակելի համալիրը գտնվում է Լենինգրադյան եւ Մոնթե Մելքոնյան փողոցների միջնամասում։Բնակարանը գտնվում է անկյունային դիրքում,արևկող և լուսավոր է,ընդհանուր մակերեսը կազմում է 125 ք/մ։Բաղկացած է ընդարձակ հյուրասենյակից ստուդիո տարբերակով խոհանոցի հետ միացված,3 ննջասենակից,2 սանհանգույցից,3 ընդարձակ բաց պատշգամբից։Համալիրում առկա է լինելու գեղեցիկ զբոսայգի,2 մանկական խաղահրապարակ,ֆուտբոլի 2 դաշտ,բասկետբոլի դաշտ,550 մետր երկարությամբ հեծանվուղի և վազքուղի,երկու ջրային գոտիտարածքն ամբողջությամբ ադապտացված է հենաշարժական խնդիրներով մարդկանց համար,բակն ամբողջությամբ ազատ է լինելու մեքենաներից։Նախատեսվում է կառուցել ճանապարհ, որը բնակելի համալիրը կմիացնի Մոնթե Մելքոնյան փողոցին։ Գնի մեջ ներառված է 2 ստորգետնյա ավտոկայանատեղի։
Մալիբու այգում վաճառվում է 4 սենյականոց բնակարան 175քմ մակերեսով: Բնակարանը ունի 3 ննջասենյակ, 3 սանհանգույց, առանձին խոհանոց: Բաց պատշգամբից և հյուրասենյակի պանորամային ապակիներից բացվում է գեղեցիկ տեսարան՝ դեպի Մալիբու այգի: Բնակարանի պատուհանները, դռները նոր տեղադրված են, վերանորոգման աշխատանքների մեծ մասը արված է:
Վաճառվում է ընդարձակ 3 սենյականոց բնակարան Վերին Անտառային թաղամասում, Լեոնիդ Ազգալդյան փողոց 4/1 հասցեում։ Բնակարանը գտնվում է 3-րդ հարկում, ընդհանուր մակերեսը՝ 85.4 քմ։ Ունի հիանալի հատակագիծ, արևկող դիրք և գեղեցիկ տեսարան դեպի քաղաք։
Վերին Անտառայինը համարվում է Երևանի ամենահարմարավետ և պահանջված թաղամասերից մեկը։ Մոտակայքում են Կասկադը, Մոնումենտը, Շառլ Ազնավուրի տուն–թանգարանը, Հանրապետության հրապարակը, ինչպես նաև բազմաթիվ հանգստի և ժամանցի վայրեր։ Շենքն ունի բարեկարգ բակ և կանաչապատ տարածք։
Բնակարանի առանձնահատկություններն են․
• Վիտրաժային պատուհաններ
• Ջերմամեկուսացում և ձայնամեկուսացում
• Անհատական ջեռուցման համակարգ
• Բարձրակարգ վերելակ
• Գազի միացման հնարավորություն
ՇԱՏ ՇՏԱՊ։ Վաճառվում է 145 քմ մակերեսով դուպլեքս բնակարան Անտառային փողոցի ամենաբանուկ հատվածում գտնվող նորակառույց 8-հարկանի շենքի 8-րդ հարկում (penthouse) :
Երկրորդ (դուպլեքս) հարկը տեղադրվել է կառուցապատողի կողմից և ներառված է սեփականության վկայականում, վերանորոգմական աշխատանքները ընթացքի մեջ են, պատրաստվել է դիզայներական նախագիծ, Երևանի քաղաքապետարանի կողմից լրացուցիչ պատուհաններ բացելու թույլտվություն է տրվել, պատվիրվել և տեղադրվելու են FAKRO ֆիրմայի բարձրորակ տանիքի պատուհաններ, ինչպես նաև ապակե, քարե և փայտե հատակներ:
Շինանյութը ձեռք բերված է և վաճառվում է բնակարանի հետ միասին։
Սենյակները բաժանված են, պատերը սվաղված են, հատակը հարթեցված է: Շենքն ունի բարձրորակ վերելակներ, անվտանգության համակարգ։
Բնակարանի հետ վաճառվում են 3 ստորգետնյա կայանատեղիներ՝ լրավճարով:
Նշված հեռախոսահամարը հասանելի է նաև WhatsApp, Telegram և Viber-ով։
Վերին Անտառայինում ՝ նորակառույց շենքում վաճառվում է 108 քառակուսի մետր մակերեսով բնակարան ։ Բնակարնը ունի 2 ննջասենյակ, հյուրասենյակ խոհանոցի հետ ստուդիո տարբերակով , 2 բաց պատշգամբ , վիտրաժային պատուհաններ և հրաշալի տեսարան դեպի Երևան քաղաք և Մասիս սար ։
Վերին Անտառային փողոցում SKY սուպերմարկետի հարևանությամբ վաճառվում է 2 սենյականոց բնակարան։ Բնակարանը գտնվում է 10 հարկանի նորակառույց շենքի 7րդ հարկում։Կազմված է հյուրասենյակից, խոհանոցից, ննջասենյակից, սանհանգույցից և բաց պատշգամբից։Բնակարանն ունի անկյունային դիրք և գեղեցիկ տեսարան։Հնարավոր է ձևափոխել 3 սենյակի։հիմնական աշխատանքները կատարված են ,շենքը շուտով կհանձնվի շահագործման
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան նորակառույց Լույսեր թաղամասում։ Բնակարանն ունի անկյունային դիրք և Արարատի գեղեցիկ տեսարան։ Առկա է բաց պատշգամբ։ Վաճառվումէ զրոյական վիճակում։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Զովեր բնակելի թաղամասում
Երկկողմանի լուսավոր և արևկող դիրք
Շենքի ավարտական ակտը պատրաստ է
Դրսի դուռը երկաթյա, պատուհանները եվրո
Հատակը հարթեցված է, պատերը գաջապատված
Մոտակայքում առկա են բոլոր անհրաժեշտ ենթակառույցները
Սպորտային universal խաղադաշտեր (մեծ թենիս, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ և այլն)
Բացօթյա workout–ի տարածք
Մանկական խաղահրապարակներ
Co-working Space
Մարզուղիներ և հեծանիվ վարելու համար նախատեսված ուղիներ
Դեղատուն, սուպերմարկետ, բանկ, քիմմաքրման կետ, գեղեցկության սրահ, բանկոմատներ և վճարային համակարգեր
Առանձնացված ավտոկայանատեղի տաքսիների, հյուրերի և առաքման ավտոմեքենաների համար, հասարակական տրանսպորտի կանգառներ
Տեսահսկման համակարգ
Գերարագ ինտերնետ
Շրջակայքն ամբողջությամբ ցանկապատված է։
Պրեմիում դասի բնակարաններ՝ Բաբայան փողոցում։
4 հարկ բնակարանային մակերես, 2 հարկ կայանետղի։
Ընդարձակ շքամուտք, բարձրակարգ երկու վերելակ, կանաչապատ այգի և խաղահրապարակ
24/7 անվտանգության ծառայություն
Նշված արժեքը միջնապատերով ևբառաջնային ներքին հարդարմամբ է։
Մանրամասն ինֆորմացիայի համար զանգահարել նշված հեռախոսահամարով։
Էքսկլյուզիվ Վաճառվում է 110 քմ մակերեսով բազմաֆունկցիոնալ կոմերցիոն տարածք Հանրապետության Հրապարակին կից։ Շենքը առաջին գիծ է, մուտքը փողոցից։ Գտնվում է 3 հարկանի շենքի 1 հարկում։
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Երևանում՝ Ավան վարչական շրջանում, Ալմաթիի փողոցում գտնվող նորակառույց մոնոլիտ շենքում։ Բնակարանը գտնվում է 9 հարկանի շենքի 5-րդ հարկում։
Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 60 քառակուսի մետր և ներառում է 1 սանհանգույց։ Բնակարանը գտնվում է զրոյական վիճակում և ունի 3.0 մետր առաստաղի բարձրություն, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել վերանորոգում սեփական նախընտրությամբ։