Վաճառվում է ընդարձակ 2 սենյականոց բնակարան կենտրոնում, Պարոնյան փողոցի նորակառույց շենքերից մեկում: Բնակարանը ունի ընդարձակ հյուրասենյակ ելքով դեպի պատշգամբ, որտեղից բացվում է քաղաքի գեղեցիկ տեսարան: Առանձնացված խոհանոց, 1 ընդարձակ ննջասենյակ և 2 սանհանգույց որոնցից մեկում առկա է պատուհան:
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Մաշտոց պողոտայի հարակից՝ Պարոնյան փողոցի բանուկ հատվածում։ Բնակարանը գտնվում է "Ստալինյան" նախագծով , երկաթ-բետոն, 4 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը կոսմետիկ վերանորոգված է, առկա է BAXI համակարգ, սանհանգույցը սալիկապատված։ Շենքը գտնվում է առաջին գծում։ Հասանելի է դպրոց, մանկապարտեզ։
Վաճառվում է ընդարձակ 3 սենյականոց բնակարան Վերին Անտառային թաղամասում, Լեոնիդ Ազգալդյան փողոց 4/1 հասցեում։ Բնակարանը գտնվում է 3-րդ հարկում, ընդհանուր մակերեսը՝ 85.4 քմ։ Ունի հիանալի հատակագիծ, արևկող դիրք և գեղեցիկ տեսարան դեպի քաղաք։
Վերին Անտառայինը համարվում է Երևանի ամենահարմարավետ և պահանջված թաղամասերից մեկը։ Մոտակայքում են Կասկադը, Մոնումենտը, Շառլ Ազնավուրի տուն–թանգարանը, Հանրապետության հրապարակը, ինչպես նաև բազմաթիվ հանգստի և ժամանցի վայրեր։ Շենքն ունի բարեկարգ բակ և կանաչապատ տարածք։
Բնակարանի առանձնահատկություններն են․
• Վիտրաժային պատուհաններ
• Ջերմամեկուսացում և ձայնամեկուսացում
• Անհատական ջեռուցման համակարգ
• Բարձրակարգ վերելակ
• Գազի միացման հնարավորություն
ՇԱՏ ՇՏԱՊ։ Վաճառվում է 145 քմ մակերեսով դուպլեքս բնակարան Անտառային փողոցի ամենաբանուկ հատվածում գտնվող նորակառույց 8-հարկանի շենքի 8-րդ հարկում (penthouse) :
Երկրորդ (դուպլեքս) հարկը տեղադրվել է կառուցապատողի կողմից և ներառված է սեփականության վկայականում, վերանորոգմական աշխատանքները ընթացքի մեջ են, պատրաստվել է դիզայներական նախագիծ, Երևանի քաղաքապետարանի կողմից լրացուցիչ պատուհաններ բացելու թույլտվություն է տրվել, պատվիրվել և տեղադրվելու են FAKRO ֆիրմայի բարձրորակ տանիքի պատուհաններ, ինչպես նաև ապակե, քարե և փայտե հատակներ:
Շինանյութը ձեռք բերված է և վաճառվում է բնակարանի հետ միասին։
Սենյակները բաժանված են, պատերը սվաղված են, հատակը հարթեցված է: Շենքն ունի բարձրորակ վերելակներ, անվտանգության համակարգ։
Բնակարանի հետ վաճառվում են 3 ստորգետնյա կայանատեղիներ՝ լրավճարով:
Նշված հեռախոսահամարը հասանելի է նաև WhatsApp, Telegram և Viber-ով։
3 սենյականոց բնակարան, Մաշտոցի պողոտա և Խորենացի խաչմերուկ: Յուրաքանչյուր սենյակում կա օդորակիչ և հեռուստացույց: Ննջարաններում կան ներկառուցված մեծ և բարձր պահարաններ: Շենքի կտուրը ամբողջությամբ փոխված է, կտուրի տակ բետոնապատ հատակ ևս մեկ հարկ ավելացնելու համար: պատուհաններն ու պատշգամբը դեպի Մաշտոցի պողոտա և Խորենացի խաչմերուկ: Քաղաքակիրթ և անաղմուկ հարևաններ:
Վաճառվում է 5 սենյականոց բնակարան «Ճառագայթ» Բնակելի Համալիրում՝Ադոնցի փողոցում։ Բնակարանը գտնվում է 14 հարկանի նորակառույց շենքի 6րդ հարկում,որի ընդհանուր մակերեսը կազմում է 122 ք.մ․։Բնկարանը վերանորոգված է դիզայներական ոճով և կահավորված է որակյալ գույք-տեխնիկայով։Բնակարանը գտնվում է արևկող դիրքում,բաղկացած է՝ 3 լիարժեք ննջասենյակներից,որոնցից մեկն ունի սանհանգույց և բաց պատշգամբ,1 աշխատասենյակից,հյուրասենյակ խոհանոցի հետ միասին և բաց պատշգամբ,ընդարձակ նախասրահ,որտեղ առկա է ընդհանուր սանհանգույց։
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Կոմիտասի պողոտայում 6 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում, կապիտալ վերանորոգված է : Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին :
Վաճառվում է դուպլեքս բնակարան՝ Թամանյան փողոցում:Կապիտալ վերանորոգված և կահավորված:Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ անմիջապես Կասկադ նայող գեղեցիկ տեսարանով:
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան ԿՈՄԻՏԱՍ ՊԱՐԿ բնակելի համալիրում։ Բնակարանը վերանորոգված է կառուցապատողի կողմից, բավականին որակյալ նյութերով։ Ունի 2 ննջասենյակ, ընդարձակ հյուրասենյակ, առանձին խոհանոց, 2 սանհանգույց, բաց պատշգամբ։ Ավտոկայանատեղին՝ հավելավճարով։
Վաճառվում է ընդհանուր 90 քմ մակերեսով բնակարան Սայաթ-Նովայի պողոտայում՝ Տերյան խաչմերուկում՝ ստալինյան նախագծի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը վերանորոգված է, ծածկերը բետոն են: Ունի 2 ննջասենյակ, 1 հյուրասենյակ-խոհանոց, 1 սանհանգույց-լոգարան, 1 բաց պատշգամբ: Շենքը առաջին գիծ է, ունի շքամուտք:
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան։
Ունի բաց պատշգամբ, որից բացվում է տեսարան դեպի Հյուսիսային պողոտա:
Բնակարանը կապիտալ վերանորոգված և կահավորված է ունի բոլոչ կոմունալ հարմարությունները
Վաճառվում է շքեղ բնակարան ՝ Հյուսիսային պողոտայում՝ լավագույն նորակառույց շենքում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 151քմ, ունի 3 ննջարան ,3 սանհանգույց, 1 հյուրասենյակ, առանձին խոհանոց, գեղեցիկ տեսարան դեպի պողոտա։Վաճառվում է ամբողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։
Վաճառվում է ընդարձակ 4 սենյականոց բնակարան Նոր Նորք՝ Ջրվեժ բանավանում (Սիթի սուպերմարկետի հարևանությամբ) : Հինգհարկանի շենքում՝ Չեխական նախագծով: Մուտքի դուռը վերահսկվում է անձնական տեսախցիկով:
Բնակարանը կապիտալ վերանորոգված է դիզայներական ոճով։ Ամբողջ լարերը և խողովակները փոխարինված են լավագույն նյութերով։ Մուտքի դուռը՝ բարձրորակ, եվրոպատուհաններ, տաք հատակ, “Fondital Minorka” ջեռուցման համակարգ, իտալական սալիկներ, “Caldo” սանտեխնիկա, “Legrand” էլեկտրական վահանակ և վարդակներ։
Բնակարանի մակերեսը 97,1 քմ է՝ առանց ներառելու պատշգամբները։ Ունի ընդարձակ նախասրահ, 3 ննջասենյակ (որոնցից մեկը վերանորոգված է որպես զգեստապահարան), մեծ հյուրասենյակ խոհանոց ստուդիո ոճով։ Բնակարանը վաճառվում է գրեթե ամբողջ կահույքով և տեխնիկայով։
Ամբողջ տեխնիկան “Electrolux” բրենդի է և գտնվում է երաշխիքի մեջ:
Բոլոր երեք ննջասենյակները ունեն պատշգամբներ, որոնք չեն վերանորոգվել, քանի որ նախատեսված էր ստանալ թույլտվություն՝ պատշգամբների մակերեսը մեծացնելու համար։
Բնակարանը վերանորոգվել է անձնական օգտագործման համար, ինչը երևում է կիսատ իրականացված գաղափարներից (զգեստապահարան, գադարան...) ։
Այն գտնվում է էկոլոգիապես մաքուր վայրում, դպրոցի և անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների կենտրոնում: Սնուցվում է Գառնիի ջրով, ունի նոր կառուցված մանկական խաղահրապարակով և լիովին վերանորոգված բակ, որի մուտքը փակ է բարիերային համակարգով: Բակում կա ավտոկայանատեղի։
Տերյան փողոցի պրեմիում դասի նորակառույց շենքում վաճառվում է ընդարձակ 3 սենյականոց բնակարան։ Ընդհանուր մակերեսը կազմում է՝ 90քմ, ունի 2 ննջասենյակ, հյուրասենյակ՝ խոհանոցի հետ միասին, 2 սանհանգույց։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է և չբնակեցված։ Վաճառվում է ամբողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Ավտոկայանատեղի(Parking)՝ հավելավճարով։ Շենքում առկա է 24/7 անվտանգության համակարգ, մարզասրահ։
Կասկադի աստիճաններից 5 րոպե հեռավորության վրա՝ Անտառային փողոցում վաճառվում է 3 սենյականոց բնակարան։ Բնակարանը գտնվում է 3 հարկանի նորակառույց շենքի բարձր առաջին հարկում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 122քմ, ունի 2 ննջասենյակ, 1 հյուրասենյակ, 2 սանհանգույց, առկա է բուխարի։ Բնակարանը մասնակի վերանորոգված է, հոսանքալարերը տեղադրած, գազաֆիկացված, պատերը գաջած։
Տերյան-Մոսկովյան խաչմերուկում {Տերյան 62 շենքում} վաճառվում է 101 ք․մ․ մակերեսով բնակարան: Շենքի նախագիծն ու ճարտարապետությունը Թամանյանական է իսկ առաստաղի բարձրությունը 3,5 մետր։ Պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Օղակաձև այգի: Բնակարանը բաղկացած է՝ նախասրահից, մեծ ընդարձակ հյուրասենյակից, երկու ննջասենյակից ,առանձնացված խոհանոցից իր փակ պատշգամգով,առանձին սանհանգույց և լոգարանից ու ևս մեկ փակ պատշգամբից։
Վաճառվում է 3 սենյականոցը 4-ի ձևափոխած բնակարան նորակառույց շենքում՝ Վերին Անտառային փողոցում՝ Կասկադի հարևանությամբ. Բնակարանը գտնվում 8 հարկանի շենքի 3 րդ հարկում. Շենքում առկա է վերելակ. Բնակարանն ունի անհատական ջեռուցում և հովվացում. Վերանորոգված է և կահավորված.
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան նորակառույց շենքում Վերին Անտառային փողոցում, Կասկադի հարևանությամբ. Բնակարանը գտնվում 8 հարկանի շենքի 8 րդ հարկում, տեսարան դեպի Արարատ և Երևանի կենտրոն. Ունի հնարավորություն ավելացնել ձեղնահարկ բնակարանի չափով. Շենքում առկա է վերելակ. Բնակարանը ունի անհատական ջեռուցում և հովացում. Վերանորոգված է և կահավորված.
Վաճառվում է բնակարան Անտառային փողոցում՝ նորակառույց 8 հարականի շենքի 6-րդ հարկում։ Բնակարանն ունի 3 ննջասենյակ և 2 սանհանգույց, ընդհանուր մակերեսը 166քմ է։ Բաց պատշգամբից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռը։ Բնակարանը վաճառվում է մասնակի գույքով և ամբողջ տեխնիկայի հետ միասին ։ Առկա է ավտեկայանատեղի շենքի մեջ, որը վաճառվում է հավելյալ վճարի դիմաց։