Դավիթ Անհաղթի փողոցում վաճառվում է 3 սենյականոց բնակարան, որը գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 5րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 78 ք.մ.։Գտնվում է 0-ական վիճակում, տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, սենյակների բաժանումներն արված են, պատերը գաջված են։ Շենքում գործում են բարձրորակ վերելակներ: Բակը բարեկարգվում է, նախատեսված է խաղահրապարակ, կա բաց տարածք մեքենաները կայանելու համար: Հարևանությամբ են անհրաժեշտ խանութները և տրանսպորտի կանգառները:
Վաճառվում է 2 սենյականոցը 3-ի ձևափոխած բնակարան Աբովյան և Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում՝ քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը առաջին գիծ է, ունի 2 ննջասենյակ, առանձին խոհանոց: Կապիտալ վերանորոգված է, վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին:
Վաճառվում է 3 սենյականոց դիզայներական ոճով նորոգված բնակարան նորակառույց շենքում: Ունի բաց պատշգամբ: Տեղադրված է մուտքի երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և լամինատով: Սանհանգույցը սալիկապատված է բարձրորակ սալիկներով: Ունի անհատական ջեռուցման համակարգ: Վերանորոգման ընթացքում օգտագործվել են բարձրորակ նյութեր։ Բնակարանը վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին: Հավելավճարով կվաճառվի նաև ողջ գույքով ու տեխնիկայով։
Բնակարանը գտնվում է փոքր կենտրոնում՝Մաշտոցի պողոտայում, 12 հարկանի շենքի 11 հարկում: Ունի 1բաց 1 փակ պատշգամբ: Կոսմետիկ վերանորոգված է ունի երկաթյա դուռ, պատուհանները եվրոպական արտադրության, դռները նույնպես, խոհանոցը, սանհանգույցը սալիկապատված եվրոպական արտադրության սալիկներով, սանտեխնիկայով: Մշտական ջուր: Ունի խորդանոց: Շենքում առկա են 2 գործող վերելակ: