Տերյան փողոցում՝ Երևանի լավագույն նորակառույց շենքերից մեկում վաճառվում է 261քմ մակերեսով 4 սենյականոց՝ երկկողմանի դիրքով, լուսավոր և արևկող բնակարան: Բնակարանը ունի ընդարձակ հյուրասենյակ, առանձին ընդարձակ խոհանոց, 3 ննջասենյակ՝ որոնցից մեկը իր սանհանգույցով և աշխատասենյակով, առանձնացված լվացքասենյակ, 2 բաց պատշգամբ: Վերանորոգումը կատարվել է թանկարժեք բարձրորակ նյութերով, կահույքը և տեխնիկան եվրոպական արտադրության են: Ջեռուցումը և հովացումը շենքում կենտրոնացված են, առկա է լողավազան և մարզասրահ՝ նախատեսված բացառապես շենքի բնակիչների համար, որի արժեքը ներառված է շենքի սպասարկման վճարի մեջ: Գործում է շուրջօրյա անվտանգության համակարգ: Հավելավճարով կտրամադրվի ավտոկայանատեղի՝ նախատեսված 2 մեքենայի համար:
Վաճառվում է 5 սենյականոց բնակարան Տերյան փողոցում՝ Կարապի լճի անմիջապես հարևանությամբ՝ ստալինյան նախագծի քարե շենքում: Բնակարանը ունի 2 հյուրասենյակ, 3 ննջասենյակ, 2 սանհանգույց, 1 խոհանոց, 2 բաց պատշգամբ: Պատշգամբներից բացվում է շքեղ տեսարան դեպի Կարապի լիճ: Բնակարանը գտնվում է 3 հարկերի վրա: Վաճառվում է ներկառուցված կահույքի և տեխնիկայի հետ միասին: Շենքը շքամուտքով է: