Վաճառվում է ընդարձակ, շատ լուսավոր 3 սենյականոց բնակարան Այգեձոր փողոցում։
Բնակարանը գտնվում է Երևանի ամենապահանջված և հեղինակավոր թաղամասերից մեկում՝ Այգեձոր փողոցում։ Թաղամասը հայտնի է իր անաղմուկ, հանգիստ միջավայրով, մաքուր ձորային օդով և միաժամանակ քաղաքի կենտրոնին շատ մոտ գտնվելու շնորհիվ։
Բնակարանն ունի հարմարավետ և ֆունկցիոնալ հատակագիծ։ Բոլոր սենյակները շատ լուսավոր են, ընդարձակ և արևկող և ունեն մեծ պատուհաններ։ Առկա է ընդարձակ հյուրասենյակ, երկու ննջասենյակ, մեծ և ամբողջությամբ կահավորված խոհանոց, առանձին լոգասենյակ և սանհանգույց, ինչպես նաև բաց պատշգամբ, որտեղից և բոլոր սենյակներից բացվում է գեղեցիկ համայնապատկեր դեպի Երևան և Արարատ լեռը։
Բնակարանում առկա է մաքուր ջրի ֆիլտրացիոն թանկարժեք համակարգ
Բնակարանն ապահովված է անհատական ջեռուցման համակարգով, տեղադրված են 3 օդորակիչ, մշտական տաք և սառը ջուր, ալյումինե պատուհաններ և բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաները։ Վաճառվում է ամբողջ կահույքով և տեխնիկայով։ Առկա են աման լվացող մեքենա, լվացքի մեքենա, չորանոց, սառնարան, օդորակիչներ և անհրաժեշտ կենցաղային տեխնիկա, ինչը հնարավորություն է տալիս անմիջապես բնակվել առանց լրացուցիչ ծախսերի։
Բնակարանին կից առկա է սեփական ավտոտնակ, ինչպես նաև 2 առանձին պահոց, որոնք հարմար են պահեստավորման կամ այլ նպատակներով օգտագործելու համար։
Տեղակայումը շատ հարմար է։ Մարշալ Բաղրամյան մետրոյի կայանը գտնվում է մոտ 7-8 րոպե ոտքով, իսկ Բարեկամություն մետրոյի կայանը՝ մոտ 10-12 րոպե ոտքով։ Մոտակայքում են դպրոցներ, մանկապարտեզներ, սուպերմարկետներ, դեղատներ, սրճարաններ, զբոսայգիներ և հասարակական տրանսպորտի կանգառներ։
Բնակարանը գտնվում է Գլենդել Հիլզում։ Նոր է վերանորոգվել, ունի 2 սանհանգույց, մեկը օգտագործվում է որպես լվացքատուն, վաճառվում է գույքի հետ միասին։ Հնարավոր է օգտագործել որպես կոմերցիոն տարածք։
Վաճառվում է նորակառույց շենքում նոր վերանորոգված և չբնակեցված, բարձրակարգ բնակարան։ Բնակարանը վերանորոգված է մինիմալիստական և ժամանակակից ոճով՝ օգտագործելով բարձրորակ և թանկարժեք հարդարման նյութեր։ Բնակարանի յուրաքանչյուր դետալ ընտրված է հարմարավետության, ֆունկցիոնալության և երկարաժամկետ օգտագործման համար։
Խոհանոցը ամբողջությամբ կահավորված է և հագեցած AEG և Bosch եվրոպական ապրանքանիշերի տեխնիկայով։ Սանհանգույցում օգտագործված են գերմանական բարձրակարգ աքսեսուարներ։
Լոգասենյակում առկա է նաև տաքացվող պատ, որը նախատեսված է սրբիչների չորացման համար։
Հյուրասենյակի կահույքը պատրաստված է բարձրորակ փայտից և ընտրված է բնակարանի ընդհանուր մինիմալիստական ինտերիերին համապատասխան։ Հյուրասենյակում տեղադրված է մեծ էկրանով հեռուստացույց։
Բնակարանի բոլոր վարագույրները էլեկտրական կառավարմամբ են, ինչը լրացուցիչ հարմարավետություն է ապահովում առօրյա օգտագործման ժամանակ։
Այս բնակարանի հիմնական առավելությունը այն է, որ բնակարանն ամբողջությամբ պատրաստ է բնակվելու՝ առանց լրացուցիչ ներդրումների:
Լուսավոր դիրքը, Հալաբյան փողոցի տեսարանը, կենտրոնացված օդափոխության և կլիմայի կառավարման համակարգերը, բարձրակարգ տեխնիկան, գերմանական սանտեխնիկան և որակյալ կահավորումը բնակարանը դարձնում են հարմարավետ և ժամանակակից բնակության համար։
Բնակարանը վաճառվում է ամբողջ կահույքով և տեխնիկայով։
Բնակարանը գաջված և սվաղված է։ Ներկայիս պլանավորմամբ նախատեսված է որպես ընդարձակ 2 սենյականոց բնակարան, առկա է առանձնացված զգեստասենյակ, նաև հնարավոր է վերափոխել 3 սենյակի։ Բնակարանն ունի առանձնացված խոհանոցային հատված, մեծ վիտրաժային պատուհաններ, հարավային դիրք, առկա է բաց պատշգամբ:
Շենքը գազաֆիկացված է, առկա է ավարտական վկայական։ Շենքի տարածքում առկա են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները։
Բնակարանը ունի 102 քմ մակերես, չվերանորոգված է։ Առկա է առանձին խոհանոց, 2 ննջասենյակ, հյուրասենյակ, 2 սանհանգույց և 2 պատշգամբ։ Ունի հարավ-արևմտյան դիրք, ապահովելով լավ լուսավորություն։
Վաճառվում է 3 սենյականոց գեղեցիկ և լուսավոր ստուդիո ոճի բնակարան, որի մակերեսը կազմում է 70 քմ։ Այն կապիտալ վերանորոգված է, կահավորված և հագեցած անհրաժեշտ տեխնիկայով: Ջեռուցումը կենտրոնացված է, տեղադրված է նաև օդորակիչ: Խոհանոցի և նախասրահի հատակը սալիկապատված է, իսկ հյուրասենյակում և ննջասենյակում` մանրահատակ է: Սանհանգույցը պատված է բարձրորակ սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը գտնվում է Դավթաշենում՝ Սասնա Ծռեր փողոցի վրա, 16 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում: Բաց պատշգամբից բացվում է հիանալի տեսարան` դեպի կիրճը և Մասիս սարը: Շենքն ունի բարեկարգ, կանաչապատ բակ, խաղահրապարակ և ավտոկայանատեղ: Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին:
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Նաիրի բնակելի համալիր-ում։
Մակերես՝ 66 քմ։
Բնակարանը վերանորոգված է, չբնակեցված, գտնվում է նորակառույց շենքում։ Ունի հարմար և ֆունկցիոնալ հատակագիծ, լուսավոր սենյակներ և բոլոր անհրաժեշտ պայմանները հարմարավետ բնակության համար։
Հարմար է ինչպես բնակվելու, այնպես էլ ներդրում կատարելու նպատակով։
Մոտակայքում առկա են խանութներ, դպրոց, կանգառ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ։
Ազատության պողոտայում՝ Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ, նորակառույց 5 հարկանի շենքի 5րդ հարկում վաճառվում է 129քմ մակերեսով 4 սենյականոց բնակարան: Բնակարանը ունի 2 լիարժեք ննջասենյակ արտաքին լուսավորությամբ, 1 սենյակ՝ առանց արտաքին լուսավորության, որը կարող է ծառայել որպես մանկական սենյակ, աշխատասենյակ կամ զգեստասենյակ, խոհանոցը առանձնացված է հյուրասենյակից, առկա է 2 սանհանգույց, բաց պատշգամբ՝ որը պակվում է սլայդներով։
Վաճառվում է 3 սենյականոց դիզայներական առանձնատուն Դավթաշենում՝ Ձոր 2 թաղամասում։Բնակարանը ունի 2 ննջասենյակ, որից մեկը՝ մաստեր ննջասենյակ է: Ունի 1 բաց պատշգամբ, փոքր բակ և 5քմ պահեստային սենյակ:
Վաճառվում է պենտհուս Դավթաշենում։Բնակարանը կապիտալ վերանորոգված է բարձրորակ նյութերով, ունի ժամանակակից և յուրահատուկ դիզայներական լուծումներ։ Ապահովված է անհատական ջեռուցման և հովացման համակարգերով, ինչպես նաև ամբողջությամբ տաքացվող հատակով։Բնակարանը ունի 116 քմ բնակելի մակերես և 100 քմ տեռասա։Տեռասաներից մոտ 45–50 քմ հատվածը փակ, բարձրակարգ վերանդա է՝ երկշերտ ապակեպատ վիտրաժային պատուհաններով և դռներով, ինչպես նաև տաքացվող հատակով, ինչը հնարավորություն է տալիս տարածքից հարմարավետ օգտվել տարվա բոլոր եղանակներին։Գնի մեջ ներառված է 2 ավտոկայանատեղի։
Վաճառվում է 4 սենյականոց բնակարան Կենտրոն համայնքի Վերին Անտառային փողոցում։
✔️ Կապիտալ վերանորոգված, բարձրակարգ և ճաշակով կահավորված
✔️ Վաճառվում է ամբողջ գույքի և տեխնիկայի հետ միասին
✔️ 3 ննջասենյակ և 3 սանհանգույց
✔️ Ընդարձակ հյուրասենյակ՝ ստուդիա խոհանոցի հետ
✔️ Փակ պատշգամբ
✔️ 3 օդորակիչ, 3 հեռուստացույց, 2 լվացքի մեքենա
✔️ Grohe սանտեխնիկա
✔️ Հավելավճարով առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի՝ 40,000 $
Շքեղ և հարմարավետ բնակարան՝ իդեալական ընտանեկան բնակության համար՝ Երևանի ամենապահանջված թաղամասերից մեկում։
Վաճառվում է գեղեցիկ վերանորոգմամբ բնակարան Դեմիրճյան փողոցում , Ազգային ժողովի հարևանությամբ նորակառույց շենքում։ 4սենյակ է, 3սանհնագույց։ Առկա է 2 բաց պատշգամբ քաղաքի և Արարատի գեղեցիկ տեսարանով։ Առկա է նաև ավտոկայանատեղի։
.
Վաճառվում է 3 սենյականոց գեղեցիկ և շատ լուսավոր բնակարան "Լույսեր" բնակելի համալիրում։Բնակարանի մակերեսը 91 ք,մ է, բաղկացած է՝ 2 ննջասենյակից,մեիկց կա ելք դեպի բաց պատշգամբ,հյուասենյակ խոհանոցի հետ միասին, մեկ սանհանգույց և մեկ զգեստասենյակ որը կարող է ծառայել նաև որպես խորդանոց, 2 բաց պատշգամբ։Բնակարանում լինելու է կահույք բացառությամբ խոհանոցից։
Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան, որը գտնվում է Աղայան փողոցում` 4 հարկանի քարե շենքի 1-ին հարկում: Ընդհանուր 112 քմ է, ունի նաև 10 քմ նկուղային հատված: Բնակարանը կապիտալ վերանորոգված է` Պատուհանները փոխված են և տեղադրված է ճաղավանդակներ, հատակը ծածկված է մանրահատակով: Անցկացված է ջեռուցման համակարգ: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի առանձին մուտք` Բակի կողմից և բարեկարգ բակ: Շատ մոտ է գտնվում մետրոյի Երիտասարդական կայարանին: Հարմար է օգտագործել ինչպես կոմերցիոն տարածք:
Վաճառվում է 5 սենյականոց վերանորոգված բնակարան Զաքյան փողոցում։ Բնակարանն առանձնանում է իր ընդարձակ և լուսավոր սենյակներով, հարմարավետ հատակագծով և որակյալ վերանորոգմամբ։ Գտնվում է Երևանի կենտրոնական հատվածում՝ զարգացած ենթակառուցվածքներով, հասարակական տրանսպորտի, խանութների, սրճարանների և բոլոր անհրաժեշտ ծառայությունների անմիջական հարևանությամբ։ Հիանալի ընտրություն է ինչպես հարմարավետ բնակության, այնպես էլ ներդրումային նպատակով՝ իր բացառիկ տեղադիրքի և բարձր պահանջարկի շնորհիվ։
Վաճառվում է 5 սենյականոց վերանորոգված բնակարան Զաքյան փողոցում։ Բնակարանն առանձնանում է իր ընդարձակ և լուսավոր սենյակներով, հարմարավետ հատակագծով և որակյալ վերանորոգմամբ։ Գտնվում է Երևանի կենտրոնական հատվածում՝ զարգացած ենթակառուցվածքներով, հասարակական տրանսպորտի, խանութների, սրճարանների և բոլոր անհրաժեշտ ծառայությունների անմիջական հարևանությամբ։ Հիանալի ընտրություն է ինչպես հարմարավետ բնակության, այնպես էլ ներդրումային նպատակով՝ իր բացառիկ տեղադիրքի և բարձր պահանջարկի շնորհիվ։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Արաբկիր համայնքի Գուլակյան փողոցում՝ նորակառույց շենքում։ Մակերեսը՝ 115 քմ, հարկը՝ 3/3
✔️ Զրոյական վիճակ
✔️ 3 մ բարձր առաստաղներ
✔️ Լուսավոր և ընդարձակ հատակագիծ
✔️ Հանգիստ և պահանջված թաղամաս
✔️ Մոտակայքում են դպրոցներ, մանկապարտեզներ, սուպերմարկետներ, սրճարաններ և հասարակական տրանսպորտի կանգառներ
Հիանալի հնարավորություն է բնակարանը ձևավորելու ձեր ճաշակին համապատասխան՝ Արաբկիրի լավագույն հատվածներից մեկում։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Արաբկիր համայնքի Գուլակյան փողոցում՝ նորակառույց շենքում։ Մակերեսը՝ 110 քմ, հարկը՝ 2/3
✔️ Զրոյական վիճակ
✔️ 3 մ բարձր առաստաղներ
✔️ Լուսավոր և ընդարձակ հատակագիծ
✔️ Հանգիստ և պահանջված թաղամաս
✔️ Մոտակայքում են դպրոցներ, մանկապարտեզներ, սուպերմարկետներ, սրճարաններ և հասարակական տրանսպորտի կանգառներ
Հիանալի հնարավորություն է բնակարանը ձևավորելու ձեր ճաշակին համապատասխան՝ Արաբկիրի լավագույն հատվածներից մեկում։
Վաճառվում է ընդարձակ պենտհաուս Դավթաշեն համայնքում։ Բնակարանն ունի 3 ննջասենյակ, 4 սանհանգույց, մեծ խոհանոց։ Առկա է մի քանի բաց պատշգամբ և ընդարձակ տեռասա։
Վաճառվում է 4 սենյականոց բնակարան Երևան` Փոքր Կենտրոն` Վարդանանց փողոցում: Բնակարանի վերանորոգումը կատարվել է բացառապես թանկարժեք նյութերով։ Ննջասենյակի պատերը զարդարելու համար օգտագործվել են բելգիական և գերմանական պաստառներ, հատակի համար ընտրվել են գերմանական կաղնու տախտակներ։ Բնակարանի նախագծում օգտագործվել են եվրոպական առաջատար գործարանների կահույք: Պատերը և հատակը զարդարելու համար օգտագործվել են խճանկարներ և իտալական կերամիկական սալիկներ։ Բնակարանի բոլոր լոգասենյակներում օգտագործվել են եվրոպական առաջատար ընկերությունների սանտեխնիկա, պլազմային հեռուստացույցներ, գերմանական խոհանոցային տեխնիկա։Առկա է նաև ստորգետնյա ավտոկայանատեղին հավելավճարով ։
Բնակարանը գտնվում է իդեալական վիճակում։ Բոլոր կոմունալ հարմարությունները առկա են։ Ունի մեծ բաց պատշգամբ, բոլոր պատուհանները վիտրաժային են՝գեղեցիկ տեսարանով։ Հատակը տաքացվող է, ունի անհատական լվացքատուն։ Շենքում գործում է կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգ։ Բնակարանի բոլոր սենյակներում առկա են ջեռուցման և հովացման կարգավորիչներ։ Խոհանոցում առկա է աման լվացող մեքենա: Բնակարանը վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին։
Վաճառվում է 88 քմ մակերեսով ընդարձակ և լուսավոր բնակարան՝ հարմարավետ հատակագծով։ Բնակարանն ունի 3 սենյակ՝ 2 ննջասենյակ և հյուրասենյակ։
Բնակարանն ունի նոր վերանորոգում և դեռևս բնակեցված չէ։ Ժամանակակից և խնամքով իրականացված վերանորոգումը, ինչպես նաև տարածքի հարմարավետ և ճիշտ կազմակերպումը, բնակարանը դարձնում են իդեալական ընտրություն՝ հարմարավետ բնակության համար։
Բնակարանը պատրաստ է ընդունելու իր նոր սեփականատերերին։
Վաճառվում է ընդհանուր 158 քմ մակերեսով բնակարան Արաբկիրում՝ նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը ունի 1 հյուրասենյակ, 1 խոհանոց, 3 ննջասենյակ, 3 սանհանգույց՝ 2-ը լոգախցիկով, 3 բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով: Բնակարանը վերանորոգված է, անցկացված է անհատական ջեռուցման համակարգ, առկա է օդորակիչ: Շենքը ունի փոքրիկ բակ:
Բնակարանը գտնվում է Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկի մոտակայքում։ Բարեկամության մետրոյից ոտքով 5 րոպե հեռավորության վրա։ Բնակարանը ունի 2 բաց պատշգամբ։
Առաջարկվում է վաճառքի 4 սենյականոց ընդարձակ բնակարան Երևանի կենտրոնում՝ Արամի փողոցում։ Գույքը դիզայներական ոճով վերանորոգված է, ունի մեծ վիտրաժային պատուհաններ, որոնք ապահովում են բնական լուսավորություն և բացում են տեսարան դեպի քաղաքի հիմնական տեսարժան վայրեր։ Բնակարանի մակերեսը կազմում է 141,6 քառակուսի մետր , ունի 3 ննջասենյակ 4 սանհանգույց ։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Մաշտոցի պողոտայում 6 հարկանի շենքի 5-րդ հարկում, վերելակ չունի բնակարանը գտնվում է պետական վիճակում, շենքի աստիճանները դրսից են։
-
Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 119 քմ,բնակարանը ունի անկյունային դիրք տեսարանով դեպի Կենտրոն և Արաբկիր համայնքներ,արտաքին պատերը վիտրաժային են,բնակարանը հանձնվում է զրոյական վիճակում,շենքի ավարտական ակտը տրված է ընթանում են ընթացիկ բարեկարգման աշխատանքներ։
Վաճառվում է 132 ք․մ բնակարան Դավթաշենում նորակառույց շենքի 6-րդ հարկում, գտնվում է զրոյական վիճակում։ 9 բալ սեսմակայունություն 3.1 մ առաստաղներ | բաց պատշգամբներ ընդարձակ և լուսավոր սենյակներ | պանորամային պատուհաններ ջեռուցվող նախասրահ | նախամուտքեր փակ կանաչ գոտի | արհեստական ջրվեժ հարուստ բուսականություն | կանաչապատ տարածք concierge ծառայություն 24/7 անվտանգություն երկհարկանի ընդարձակ ստորգետնյա ավտոկայանատեղի գերհզոր հակահրդեհային ավտոմատացված համակարգ հյուրանոցային շքեղ միջավայր հիշեցնող ընդունարան և շքամուտք | բնական մարմար արևային կայանով աշխատող գերմանական օդափոխության համակարգ՝ նախատեսված յուրաքանչյուր բնակարանի համար, ապահովելով 24/7 օդափոխություն Էդունբուրգ բարձրակարգ ապրանքանիշի 4 վերելակներ Սոլբերգ ջերմակայուն պատուհաններ ֆրանսիական Սփեյս Ակուա ջրի ֆիլտրացման համակարգ Վիեսբերգ կոնդենսացիոն կաթսաներ հոսանքի գեներատորներ տրավերտինե երեսպատում: