Վաճառվում է ընդհանուր 90 քմ մակերեսով բնակարան Սայաթ-Նովայի պողոտայում՝ Տերյան խաչմերուկում՝ ստալինյան նախագծի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը վերանորոգված է, ծածկերը բետոն են: Ունի 2 ննջասենյակ, 1 հյուրասենյակ-խոհանոց, 1 սանհանգույց-լոգարան, 1 բաց պատշգամբ: Շենքը առաջին գիծ է, ունի շքամուտք:
Վաճառվում է 2 սենյականոց (3 դարձնելու հնարավորությամբ) բնակարան Բաբայան փողոցում, 9 հարկանի շենքի 7-րդ հարկում։ Միջանցքի մի մասը դարձված է մանկական սենյակ։ Առկա է նաև խորդանոց (чулан) :
Բնակարանը կոսմետիկ վերանորոգված է, առկա է անհատական ջեռուցման համակարգ (Baxi), մշտական տաք և սառը ջուր, գազաֆիկացված է։ Վաճառվում է մասնակի կահույքի հետ միասին։
Մոտակայքում գտնվում են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ սուպերմարկետ, դեղատուն, դպրոց, զբոսայգիներ (Կասկադից և Հաղթանակ զբոսայգուց 15 րոպե հեռավորություն) ։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Արգիշտի փողոցի լավագույն նորակառույց շենքում։ Ընդհանուր մակերեսը կազմում է՝ 99 ք․մ, ունի 2 ննջասենյակ, հյուրասենյակ՝ խոհանոցի հետ միասին, բաց պատշգամբ։ Բնակարանը մոդեռն վերանորոգված է, վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։
Վաճառվում է բնակարան Լեո փողոցում էլիտար նորակառույց շենքում
Բնակարանը գտնվում է զրոյական վիճակում եռակողմ դիրքում
Բաղկացած է հյուրասնեյակ , ճաշասենյակ առանձին խոսհանոց 3 ննջարան 4 սանհանգույցից
Շենքում առկա է ավտոկայանատեղի որ կարող էք ձեռք բելեր հավելավճարով
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան։
Ունի բաց պատշգամբ, որից բացվում է տեսարան դեպի Հյուսիսային պողոտա:
Բնակարանը կապիտալ վերանորոգված և կահավորված է ունի բոլոչ կոմունալ հարմարությունները
Արամի փողոցում՝ Մալիբու այգու մոտակայքում, նորակառույց էլիտար շենքում, վաճառվում է 3 սենյականոց գեղեցիկ և լուսավոր, կապիտալ եվրովերանորոգված բնակարան ընդհանուր`102 քմ մակերեսով, որը գտնվում է 14 հարկանի մոնոլիտ շենքի 5-րդ հարկրում: Բնակարանը կահավորված է նորաոճ գույքով, ապահովված է բարձրակարգ տեխնիկայով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, , հատկը ծածկված է որակյալ լամինատով։ Սանհանգույցը սալիկապատված 1 և ապահովված սանտեխնիկայով: Բնակարանը նորաոճ կահավորված է և ապահովված անհրաժեշտ կենցաղային պարագաներով: Շենքն ունի 2 վերելակ, տեսահսկման համակարգ և շուրջօրյա հսկման աշխատակից: Մոտակայքում է գտնվում նորակառույց Մալիբու այգին, բոլոր տեսակի խանութները և ժամանցի վայրերը: Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին:.
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Մալիբու այգու անմիջապես հարևանությամբ՝ նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ունի բաց պատշգամբ:
Ամիրյան փողոցի լավագույն նորակառույցներից մեկում վաճառվում է 3-սենյականոց ընդարձակ բնակարան, բնակարանից բացվում է հիսքանչ տեսարան դեպի ողջ քաղաք։
Կայանատեղի
Ռուբեն Սևակի փողոց(Արաբկիր 21րդ փող.), Արաբկիր, Երևան
MyRealty Real Estate
131
4
5/8
Արաբկիր համայնքում նորակառույց պրեմիում դասի շենքում վաճառվում է 4 սենյականոց բնակարան։Բնակարանն ունի 3 Ննջարան 2 սանհանգույց, առանձին խոհանոց. Բնակարանը գաջված է հոսանքը մոնտաժված, տեղադրված են բարձրրակ մետաղական պատուհաններ։ՈՒնի 2 բաց պատշգամբ , 2 Ֆրանսիական պատշգամբ.Բնակարանի բոլոր պատուհանները վիտրաժային են։Ունի գեղեցիկ տեսարան դեպի քաղաք և Արարատ լեռ. Գեղեցիկ և լուսավոր մուտք
Վաճառվում է 3 սենյականոց լուսավոր և հարմարավետ բնակարան
???? Տեղադրություն
Բնակարանը գտնվում է հանգիստ և կանաչապատ հատվածում, հարմար քաղաքային ենթակառուցվածքով տարածքում՝ հասանելի են խանութներ, դպրոց, կանգառ և այլ անհրաժեշտ ծառայություններ։ Մոտ է Ավանի Երևան Սիթիին:
???? Ընդհանուր տվյալներ
Սենյակներ՝ 3 (2 ննջասենյակ, 1 ընդարձակ հյուրասենյակ):
Խոհանոց՝ առանձին, լուսավոր, պատուհանով դեպի շենքի կողային հատված:
Բնակարանի ընդհանուր վիճակը՝ մասնակի վերանորոգված, բնակության համար պատրաստ: Տեղադրված են եվրոպատուհաններ:
Բաց պատշգամբ՝ կանաչ տարածքի տեսարանով:
???? Նկարագրություն
Բնակարանը արևկող է, սենյակները լավ լուսավորված են։
Ննջասենյակները հարմար են ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար։
Հյուրասենյակում տեղադրված է բազմոց, կահույք, որոնք, ցանկության դեպքում, կարող ենք թողնել առանց լրացուցիչ վճարի:
Լոգասենյակը վերանորոգված է։
Առկա են պահեստավորման համար նախատեսված մեծ պահարաններ։
???? Կահույք և տեխնիկա
Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին՝ ըստ պայմանավորվածության (առկա են բնական փայտից պատրաստված պահարաններ՝ պահեստային մեծ տարողությամբ, լվացքի մեքենա, սառնարան, ջրատաքացուցիչ և այլն): Կարող ենք թողնել ամեն ինչ բացի մարզասարքերից, համակարգիչներից:
???? Լրացուցիչ առավելություններ
Պատշգամբ՝ կանաչապատ տեսարանով
Բարեկարգ շքամուտք
Ջեռուցման համակարգ
Բնակարանն օգտագործվել է խնամքով, մաքուր է և կոկիկ:
???? Կապ
Լրացուցիչ տեղեկությունների և դիտում կազմակերպելու համար զանգահարեք նշված հեռախոսահամարով:
Հ. Գ. Գինը սակարկելի է դիտումից հետո՝ ողջամիտ սահմաններում։
Հ. Գ. Գ. Կարող են դիմել նաև գործակալությունները՝ միայն իմ նշած գնով վաճառելու պայմանով:
Հանրապետության Հրապարակին կից վաճառվում է 4 սենյականոց վերանորոգված բնակարան 5 հարկանի ստալինյան նախագիծ քարե շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը ունի 2 շքապատշգամբ(ֆրանսիական)՝ գեղեցիկ տեսարան դեպի փողոց։ Ընդհանուր մակերեսը կազմում է 117քմ, ունի 3 ննջասենյակ, հյուրասենյակ, առանձին խոհանոց, 2 սանհանգույց։ Ունի երկկողմանի արևկող դիրք։ Բնակարանը վերանորոգված է և կահավորված։ Մոտակայքում է գտնվում Հանրապետության Հրապարակը, մետրոն, Վերնիսաժի այգին։
Վաճառվում է շքեղ բնակարան ՝ Հյուսիսային պողոտայում՝ լավագույն նորակառույց շենքում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 151քմ, ունի 3 ննջարան ,3 սանհանգույց, 1 հյուրասենյակ, առանձին խոհանոց, գեղեցիկ տեսարան դեպի պողոտա։Վաճառվում է ամբողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։
Վաճառվում է ընդարձակ 4 սենյականոց բնակարան Նոր Նորք՝ Ջրվեժ բանավանում (Սիթի սուպերմարկետի հարևանությամբ) : Հինգհարկանի շենքում՝ Չեխական նախագծով: Մուտքի դուռը վերահսկվում է անձնական տեսախցիկով:
Բնակարանը կապիտալ վերանորոգված է դիզայներական ոճով։ Ամբողջ լարերը և խողովակները փոխարինված են լավագույն նյութերով։ Մուտքի դուռը՝ բարձրորակ, եվրոպատուհաններ, տաք հատակ, “Fondital Minorka” ջեռուցման համակարգ, իտալական սալիկներ, “Caldo” սանտեխնիկա, “Legrand” էլեկտրական վահանակ և վարդակներ։
Բնակարանի մակերեսը 97,1 քմ է՝ առանց ներառելու պատշգամբները։ Ունի ընդարձակ նախասրահ, 3 ննջասենյակ (որոնցից մեկը վերանորոգված է որպես զգեստապահարան), մեծ հյուրասենյակ խոհանոց ստուդիո ոճով։ Բնակարանը վաճառվում է գրեթե ամբողջ կահույքով և տեխնիկայով։
Ամբողջ տեխնիկան “Electrolux” բրենդի է և գտնվում է երաշխիքի մեջ:
Բոլոր երեք ննջասենյակները ունեն պատշգամբներ, որոնք չեն վերանորոգվել, քանի որ նախատեսված էր ստանալ թույլտվություն՝ պատշգամբների մակերեսը մեծացնելու համար։
Բնակարանը վերանորոգվել է անձնական օգտագործման համար, ինչը երևում է կիսատ իրականացված գաղափարներից (զգեստապահարան, գադարան...) ։
Այն գտնվում է էկոլոգիապես մաքուր վայրում, դպրոցի և անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների կենտրոնում: Սնուցվում է Գառնիի ջրով, ունի նոր կառուցված մանկական խաղահրապարակով և լիովին վերանորոգված բակ, որի մուտքը փակ է բարիերային համակարգով: Բակում կա ավտոկայանատեղի։
Տերյան փողոցի պրեմիում դասի նորակառույց շենքում վաճառվում է ընդարձակ 3 սենյականոց բնակարան։ Ընդհանուր մակերեսը կազմում է՝ 90քմ, ունի 2 ննջասենյակ, հյուրասենյակ՝ խոհանոցի հետ միասին, 2 սանհանգույց։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է և չբնակեցված։ Վաճառվում է ամբողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Ավտոկայանատեղի(Parking)՝ հավելավճարով։ Շենքում առկա է 24/7 անվտանգության համակարգ, մարզասրահ։
Տերյան-Մոսկովյան խաչմերուկում {Տերյան 62 շենքում} վաճառվում է 101 ք․մ․ մակերեսով բնակարան: Շենքի նախագիծն ու ճարտարապետությունը Թամանյանական է իսկ առաստաղի բարձրությունը 3,5 մետր։ Պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Օղակաձև այգի: Բնակարանը բաղկացած է՝ նախասրահից, մեծ ընդարձակ հյուրասենյակից, երկու ննջասենյակից ,առանձնացված խոհանոցից իր փակ պատշգամգով,առանձին սանհանգույց և լոգարանից ու ևս մեկ փակ պատշգամբից։
Վաճառվում է 5 սենյականոց բնակարան «Ճառագայթ» Բնակելի Համալիրում՝Ադոնցի փողոցում։ Բնակարանը գտնվում է 18 հարկանի նորակառույց շենքի 6րդ հարկում,որի ընդհանուր մակերեսը կազմում է 125 ք.մ․։Բնկարանը զրոյական վիճակում է,պատերը գաջված են,տեղադրված են պատուհանները և մուտքի դուռը։Շենքը հանձնված է շահագործման։Բնակարանը գտնվում է արևկող դիրքում,բաղկացած է՝ 4 լիարժեք ննջասենյակներից,որոնցից մեկն ունի սանհանգույց և բաց պատշգամբ՝ բակի տեսարանով,հյուրասենյակ խոհանոցի հետ միասին և բաց պատշգամբ՝ բակի տեսարանով,ընդարձակ նախասրահ,որտեղ առկա է ընդհանուր սանհանգույց։
«Կոմիտաս պարկ» բնակելի բազմաֆունկցիոնալ թաղամասում վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ անկյունային բնակարան։ Բնակարանը գտնվում է 0-ական վիճակում,Ջեռուցման համակարգի խողովակների մոնտաժը կատարված է։ Տեղադրված են եվրո դռներ և պատուհաններ։ ՈՒնի 2 սանհանգույց,2 բաց պատշգամբ։ Թաղամասում գործում է 24 ժամյա վերահսկողություն, առկա են խաղահրապարակներ։ Գտնվում է քաղաքի լավագույն հատվածներից մեկում մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները։ Առկա է նաև ավտոկայանատեղի հավելավճարով, Հնարավոր է փոխանակում 2 կամ 3 սենյականոց բնակարանի հետ նորակառույց շենքում՝ Արաբկիր, Կենտրոն համայնքներում:
Դավիթ Անհաղթի փողոցում վաճառվում է 4 սենյականոց բնակարան, որը գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 5րդ հարկում: Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 126 ք.մ.,հյուրասենյակ խոհանոցի հետ,3 ննջասենյակ,3 սանհանգույց , երկկողմանի դիրք 2 բաց պատշգամբով:Գտնվում է զրոյական վիճակում, տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, սենյակների բաժանումներն արված են, պատերը գաջված են։Շենքում գործում են բարձրորակ վերելակներ:Կառուցապատողը լիովին ավարտել է շինարարական աշխատանքները։Բակը բարեկարգված է, նախատեսված է խաղահրապարակ, կա բաց տարածք մեքենաները կայանելու համար: Հարևանությամբ են անհրաժեշտ խանութները և տրանսպորտի կանգառները:
Վաճառվում է 125քմ մակերեսով 4 սենյականոց բնակարան փոքր Կենտրոնում՝ Թամանյան փողոցում, հատուկ նախագծի քարե շենքում: Բնակարանը ներառում է 3րդ, 4րդ հարկերը և մանսարդային հատվածը, որոնք իրար միացված են աստիճաններով: Հարկերը միացվել են իսկզբանե՝ շենքի կառուցման ժամանակ, հատուկ պատվերով, շենքի միջնապատերը տուֆից են: Բնակարանը ունի պատմամշակութային արժեք, վերանորոգումը հին է, վաճառվում է մասնակի կահույքի հետ: Արժեքը սակարկելի է:
Վաճառվում է շքեղ, կապիտալ վերանորոգված բնակարան Զեյթունում՝ Պ․Սևակ փողոցի նորակառույց շենքում։ Բնակարանը գտնվում է 16 հարկանի շենքի 9-րդ հարկում, ընդհանուր մակերեսը կազմում է 124քմ, ունի 3 ննջարան, 1 ընդարձակ հյուրասենյակ, առանձին խոհանոց, 2 բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով։ Ունի անկյունային արևկող դիրք։ Վաճառվում է ամբողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Մոտակայքում է գտնվում Սիթի սուպերմարկետը։
Վաճառվում է 3 սենյականոցը 4-ի ձևափոխած բնակարան նորակառույց շենքում՝ Վերին Անտառային փողոցում՝ Կասկադի հարևանությամբ. Բնակարանը գտնվում 8 հարկանի շենքի 3 րդ հարկում. Շենքում առկա է վերելակ. Բնակարանն ունի անհատական ջեռուցում և հովվացում. Վերանորոգված է և կահավորված.
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան նորակառույց շենքում Վերին Անտառային փողոցում, Կասկադի հարևանությամբ. Բնակարանը գտնվում 8 հարկանի շենքի 8 րդ հարկում, տեսարան դեպի Արարատ և Երևանի կենտրոն. Ունի հնարավորություն ավելացնել ձեղնահարկ բնակարանի չափով. Շենքում առկա է վերելակ. Բնակարանը ունի անհատական ջեռուցում և հովացում. Վերանորոգված է և կահավորված.
Վաճառվում է բնակարան Անտառային փողոցում՝ նորակառույց 8 հարականի շենքի 6-րդ հարկում։ Բնակարանն ունի 3 ննջասենյակ և 2 սանհանգույց, ընդհանուր մակերեսը 166քմ է։ Բաց պատշգամբից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռը։ Բնակարանը վաճառվում է մասնակի գույքով և ամբողջ տեխնիկայի հետ միասին ։ Առկա է ավտեկայանատեղի շենքի մեջ, որը վաճառվում է հավելյալ վճարի դիմաց։
Ամիրյան փողոցում՝ քաղաքի լավագույն նորակառույց շենքերից մեկում վաճառվում է 3 սենյականոց բնակարան 96քմ մակերեսով: Բնակարանը ունի անկյունային դիրք, արևկող և լուսավոր է, առկա է 2 բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով: Հավելավճարով կտրամադրվի ավտոկայանատեղի:
Թումանյան Նալբանդյան հատվածում վաճառվում է նոր կապիտալ նորոգված բնակարան։ Ընդհանուր մակերեսը կազմում է 76քմ, ունի 2 ննջասենյակ, հյուրասենյակ՝ խոհանոցի հետ միասին, բաց պատշգամբ։ Գտնվում է 12 հարկանի շենքի 5-րդ հարկում։