Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Աջափնյակում, Գևորգ Չաուշի արձանի մոտ, առաջին գիծ։
Տեղադրված են բարձրակարգ եվրոպական արտադրության պատուհաններ, երկաթե դուռ։
Ունի 2 ննջասենյակ, 1 հյուրասենյակ, մեծ նախասրահ, առանձին խոհանոց, բաց և փակ պատշգամբներ, խորդանոց, սանհանգույցը և լոգասենյակը առանձին։
Մոտակայքում գտնվում են բոլոր անհրաժեշտ խանութները (Նոր Զովք, Ծիրան), դպրոցներ, մանկապարտեզներ, բանկեր։ Շենքում կա անխափան աշխատող նոր, մեծ վերելակ։ Շենքի դիմաց հարմարավետ տարածք մեքենաների համար, ինչպես նաև գեղեցիկ, կանաչապատ խաղահրապարակ։
Վաճառվում է 4 սենյականոց բնակարան Դավթաշենում, Սասնա Ծռեր փողոցում նորակառույց շենքի 13-րդ հարկում, վերանորոգված է, ունի 3 ննջասենյակ, 4 սանհանգույց, խորդանոց, մի քանի բաց պատշգամբ։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Գնի մեջ ներառված է նաև պարկինգ։
Հանրապետական մարզադաշտի հարևանությամբ վաճառվում է 2-ը 3 սենյակի ձևափոխած բնակարան : Բնակարանը կապիտալ վերանորոգված է բացառապես թանկարժեք նյութերով, կահավորված է որակյալ կահույքով: Վաճառվում է մասնակի գույքի և տեխնիկայի հետ միասին։
Երևանի Քանաքեռ Զեյթուն վարաչական շրջանում՝ Դավիթ Անհաղթի փողոցում, նորակառույց շենքում վաճառվում է 3 սենյականոց բնակարան։ Բնակարանը վերանորոգված է դիզայներական ոճով , կահույքը և տեխնիկան թանկարժեք են , ունի բաց պատշգամբ , հարավային դիրք և տեսարան դեպի Արարատ լեռ։ Վաճառվում է անբողջ կահույքի ևտեխնիկայի հետ միասին Առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի 23 ք/մ հավելավճարով։(13.000$)
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Եկմալյան փողոցում՝ նորակառույց շենքի 9-րդ հարկում, 71 քմ է մոդեռն վերանորոգված։ Ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան կենտրոնում՝ Դեմիրճյան փողոցում,որը գտնվում է հատուկ նախագծով կառուցված 9 հարկանի պանելային շենքի 7րդ հարկում։Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 90 ք․մ․,իսկ առաստաղի բարձրությունը 2,95 մետր է։Բնակարանը վերանորոգված է դիզայներական ոճով և կահավորված որակյալ գույք-տեխնիկայով։Շատ լուսավոր և արևկող բնակարան է,ունի երկկողմանի դիրք,բաղկացած է՝ հյուրասենյակ,առանձնացված խոհանոց,2 ննջասենյակ,2 սանհանգույց և ընդարձակ բաց պատշգամբ քաղաքի գեղեցիկ տեսարանով։
Վաճառվում է ընդարձակ՝ 175քմ մակերեսով բնակարան Հանրապետության Հրապարակի հարևանությամբ, Արգիշտի փողոցում։ Բնակարանը ունի` մեծ և ընդարծակ հյուրասենյակ,առանձին խոհանոց, 3 ննջասենյակ, 3 սանհանգույց, 3 պատշգամբ։ Շենքը նորակառույց է, գտնվում է 14/12-րդ հարկում։
Բնակարանը գտնվում է նորակառույց շենքի առաջին հարկում, նոր վերանորոգված, լուսավոր բնակարան է, ունի երկու ննջասենյակ, հյուրասենյակ խոհանոցի հոտ միասին ստուդիո տարբերակով և լոգասենյակ։ Բնակարանը ունի քաղաք նայող գեղեցիկ տեսարան ։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Մաշտոց և Պուշկին փողոցների խաչմերուկում՝ ստալինյան նախագծի(բետոնե ծածկեր) քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը նոր կապիտալ վերանորոգված է, ունի 2 սանհանգույց: Անցկացված է անհատական ջեռուցման համակարգ, առկա է օդորակիչ: Հատակը ծածկված է մանրահատակով: Շենքը շքամուտքով է, բնակարանը ունի 2 բաց պատշգամբ՝ փողոցի և բակի կողմից: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին:
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան նորակառույց Լույսեր թաղամասում։ Բնակարանն ունի անկյունային դիրք և Արարատի գեղեցիկ տեսարան։ Առկա է բաց պատշգամբ։ Վաճառվումէ զրոյական վիճակում։
Վաճառվում է 4 սենյականոց լուսավոր բնակարան Դավթաշենում։ Բնակարանն ունի ջեռուցման համակարգ։ Բնակարանը գտնվում է կենտրոնական փողոցում՝ Զովք սուպերմարկետի, Reebok սպորտային ակումբի, Օլիմպավանի հարեւանությամբ, առկա է ընդարձակ կանաչապատ այգի, մանկական խաղահրապարակ։ Բնակարանը 2 կողմից արեւկող է։ Ունի ընդարձակ բաց պատշգամբ՝ հիանալի տեսարանով։
Վաճառվում է 60 քմ մակերեսով 2 սենյականոց բնակարան Համբարձումյան փողոցում՝ Վաղարշյան խաչմերուկին։ Գտնվում է 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում։ Շքամուտք, շքապատշգամբ։ Բնակարանը ունի 1 ննասենյակ, հյուրասենյակ, առանձին խոհանոց, բաց պատշգամբ փողոց նայող։
2 սենյականոց բնակարան Կենտրոնում՝ Քաջազնունի փողոցում, 5 հարկանի քարե շենքի 3-րդ (երրորդ) հարկում:
Բնակարանն ունի 2 պատշգամբ՝ բաց և փակ, վերջինս կարող է ծառայել որպես առանձին սենյակ երեխայի համար, կամ որպես լիարժեք աշխատասենյակ:
Բնակարանը արևկող է, այդպիսով՝ շատ լուսավոր և տաք:
Տարածքում առկա են բոլոր անհրաժեշտ ենթակառույցները՝ մետրո, հիվանդանոց, սուպերմարկետներ, դպրոցներ, մանկապարտեզներ և այլն։
Բնակարանը գազաֆիկացված չէ: