Սայաթ-Նովայի պողոտայում` Նալբանդյան խաչմերուկին վաճառվում է 75 քմ մակերեսով 2 սենյականով բնակարան։ Բնակարանը գտնվում է 9 հարկանի պանելային շենքի 5-րդ հարկում։ Ունի 1 ննջասենյակ, 1 հյուրասենյակ, առանձին խոհանոց, փակ պատշգամբ։
Վաճառվում է բնակարան Աղբյուր Սերոբ փողոցում գտնվող քարե շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը գտնվում է իդեալական վիճակում, բնակարանը ամբողջական կահույքով ձեռք բերելու համար եւ մնացած այլ հարցերով խնդրում ենք զանգահարել նշված հեռ համարով։
Ալեք Մանուկյան փողոցում օղակաձև այգու հարևանությամբ վաճառվում է կամ վարձակալության է տրվում 2 սենյականոց բնակարան 50 քմ մակերեով, որը գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Բնակարանը նորաոճ կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ։ Հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Սանհանգույցը երեսպատված է սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով։ Բնակարանը համալրված է անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Շենքում կա վերելակ: Ունի շատ լավ դիրք, հարևանությամբ են բոլոր խանութները, բանկերը, ժամանցի վայրերն ու տրանսպորտի կանգառները:
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Երևանում՝ Ավան վարչական շրջանում, Ալմաթիի փողոցում գտնվող նորակառույց մոնոլիտ շենքում։ Բնակարանը գտնվում է 9 հարկանի շենքի 5-րդ հարկում։
Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 60 քառակուսի մետր և ներառում է 1 սանհանգույց։ Բնակարանը գտնվում է զրոյական վիճակում և ունի 3.0 մետր առաստաղի բարձրություն, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել վերանորոգում սեփական նախընտրությամբ։