Վաճառվում է 3 հարկանի թաունհաուս, որի բնակելի մակերեսը կազմում է 239 քմ, հողատարածքը`232քմ: Գտնվում է նորակառույց թաղամասում` էլիտար Ծարավ Աղբյուր փողոցում: Տունը կապիտալ վերանորոգված է, ունի ջեռուցման համակարգ տեղադրված են եվրո պատուհաններ: Հատակը պատված է որակյալ մանրահատակով և պրեսգրանիտով: Ունի 4 հարմարավետ ննջասենյակ, 3 սանհանգույց, որոնք երեսպատված են կերամիկական սալիկներով, համալրված են բարձրորակ սանտեխնիկայով: Սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից ոճով, համալրված են կենցաղային տեխնիկայով։ Ինչպես նաև առկա է առանձին լվացքասենյակ: Տունն ունի բաց պատշգամբ : Փոքրիկ և բարեկարգ բակում կա մանղալ, առկա է նաև 2 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի:
Թաունհաուսը գտնվում է Դավթաշեն համայնքի Ձոր 2 թաղամասում։ Կապիտալ վերանորոգված է և պատրաստ բնակության։ Շենքը երեքհարկանի է՝ տեռասայով, ունի ավտոտնակ, երեք ննջարան, երկու սանհանգույց և մեծ բակ։ Տունն ապահովված է անվտանգության համակարգերով՝ ազդանշանային համակարգով, արտաքին տարածքը ամբողջությամբ վերահսկող տեսախցիկով, և հակահրդեհային համակարգով։
Վաճառվում է երկհարկանի առանձնատուն Նորք Մարաշում, բակային հատվածում կա տաղավար։ Տունը ունի նկուղային հատված, առաջին հարկում հյուրասենյակ, խոհանոց, 1 ննջասենյակ և սանհանգույց, իսկ երկրորդ հարկում ննջասենյակներ և սանհանգույց։