Վաճառվում է նորակառույց առանձնատուն՝ կառուցված 2022 թվականին, Նոր Նորք վարչական շրջանում՝ Մինսկի փողոցում, Գարուն-Ավան թաղամասի հարևանությամբ։
Տունը ունի հարավային դիրք, կառուցված է քարից և գտնվում է ասֆալտապատ ճանապարհի վրա։ Առանձնատունը պարսպապատ է, ունի 6 սենյակ, 2 սանհանգույց, 2 պատշգամբ և 2 առանձին մուտք, ջեռուցման համակարգ, առաստաղի բարձրությունը 3 մետր է։ Տանն առկա են նաև նկուղ և ավտոտնակ, ինչպես նաև կոյուղու համակարգ։ Շենքի սեյսմակայունությունը կազմում է 9.5 բալ։ Հարմարավետ տեղադրությունը և ամուր շինությունը տունը դարձնում են հարմար ինչպես բնակության, այնպես էլ ներդրման համար
Ավան համայնքի Դուրյան թաղամասում վաճառվում է 2 հարկանի` նորակառույց առանձնատուն, որի բնակելի մակերեսը կազմում է 177 քմ , հողատարածքը` 261քմ: Շինությունը երեսպատված է գեղեցիկ քարով։ Առկա է մշտական (Կաթնաղբյուրի) ջուր, հոսանք: Կապիտալ վերանորոգված է, տեղադրված են եվրո պատուհաններ, ունի անհատական ջեռուցման համակարգ, բոլոր կոմունիկացիաներն առկա են: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջասենյակից, 2 սանհանգույցից, ունի 1 բաց պատշգամբ, 2 խորդանոց: Սենյակները ընդարձակ են և լուսավոր:Ունի ավտոտնակ ինչպես նաև բակային հատված և զրուցարան։ Թաղամասը արագ կառուցվում է, շուրջը առանձնատներ են:Վաճառվում է ամբողջ գույքով: