Վաճառվում է 3 սենյականոց բնակարան բոլորիս սիրելի Աբովյան փողոցում՝ Մոսկվա կինոթատրոնին կից։ Ընդհանուր մակերեսը կազմում է 82 քմ , ունի 2 ննջասենյակ, հյուրասենյակ՝ խոհանոցի հետ միասին, սանհանգույց։ Բնակարանը կապիտալ նորոգված է, ունի արևկող և լուսավոր դիրք։ Շենքը մոնոլիտ է, առկա է նոր վերելակ։
Թամանյան փողոցում՝ Կասկադի հարևանությամբ գտնվող ստալինյան նախագծի քարե շենքում վաճառվում է 3 սենյականոց բնակարան: Բնակարանը գտնվում է 5 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 3-րդ հարկում, մակերեսը 71 ք/մ է, առաստաղի բարձրությունը 3 մ. է: Բաղկացած է՝ հյուրասենյակից, խոհանոցից, մեկ ընդարձակ և մեկ մանկական ննջասենյակից, բաց պատշգամբից, որն ունի շքեղ տեսարան դեպի Կասկադ և 2 սանհանգույցից: Բնակարանը երկկողմանի դիրքով է՝ տեսարանով դեպի Կասկադ, դիրքը արևկող է: Վաճառվում է գույք և տեխնիկայի հետ միասին: