Վաճառվում է 125քմ մակերեսով 4 սենյականոց բնակարան փոքր Կենտրոնում՝ Թամանյան փողոցում, հատուկ նախագծի քարե շենքում: Բնակարանը ներառում է 3րդ, 4րդ հարկերը, որոնք իրար միացված են աստիճաններով: Հարկերը միացվել են իսկզբանե՝ շենքի կառուցման ժամանակ, հատուկ պատվերով, շենքի միջնապատերը տուֆից են: Բնակարանը ունի պատմամշակութային արժեք, վերանորոգումը հին է, վաճառվում է մասնակի կահույքի հետ: Արժեքը սակարկելի է:
Կոդ 2215
Վաճառվում է վերանորոգված բնակարան Վերին Անտառայինում՝ նորակառույց շենքում։
Արևոտ և լուսավոր բնակարան է․ ունի ընդարձակ հյուրասենյակ, առանձնացված խոհանոց, 3 ննջարան և 2 սանհանգույց, որոնցից մեկը հյուրերի համար է։
Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ և օդորակիչ։
Բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաք։
Բնակարանը վաճառվում է կահույքով և սարքավորումներով։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Կասկադում 5 հարկանի ստալինյան նախագծի շենքի 4-րդ հարկում, բետոն է, վերանորոգված է, պատուհանները նայում են կասկադ: Դիրքը եռակողմ է ունի 6 պատուհան: Կա 2 ննջասենյակ և հանդերձասենյակ: