Վաճառվում է գեղեցիկ և ընդարձակ 3 սենյականոց բնակարան՝ Բյուրեղ բնակելի թաղամասում։ Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 90 քմ։ Այն ամբողջությամբ վերանորոգված է ժամանակակից դիզայներական ոճով՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ինտերիերի յուրաքանչյուր մանրուքի, գունային համադրություններին և հարմարավետությանը։ Բնակարանն ունի լուսավոր հյուրասենյակ՝ համակցված ժամանակակից խոհանոցի հետ, ննջասենյակներ, գեղեցիկ ձևավորված սանհանգույց, ներկառուցված պահարաններ և բաց պատշգամբ, որտեղից բացվում է հաճելի տեսարան դեպի բնակելի համալիրի բարեկարգ բակը։ Մեծ վիտրաժային պատուհաններն ապահովում են բնական լուսավորություն։ Բնակարանը վերանորոգումից հետո չի բնակեցվել և պատրաստ է ընդունելու նոր սեփականատերերին։ Բնակելի համալիրն առանձնանում է գեղեցիկ ձևավորված նախասրահով, կանաչապատ տարածքներով և մանկական խաղահրապարակով։ Հիանալի ընտրություն է նրանց համար, ովքեր գնահատում են ժամանակակից ճարտարապետությունը, նրբաճաշակ ինտերիերը, որակյալ և հարմարավետ բնակելի միջավայրը։
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US