Վաճառվում է ընդարձակ, շատ լուսավոր 3 սենյականոց բնակարան Այգեձոր փողոցում։
Բնակարանը գտնվում է Երևանի ամենապահանջված և հեղինակավոր թաղամասերից մեկում՝ Այգեձոր փողոցում։ Թաղամասը հայտնի է իր անաղմուկ, հանգիստ միջավայրով, մաքուր ձորային օդով և միաժամանակ քաղաքի կենտրոնին շատ մոտ գտնվելու շնորհիվ։
Բնակարանն ունի հարմարավետ և ֆունկցիոնալ հատակագիծ։ Բոլոր սենյակները շատ լուսավոր են, ընդարձակ և արևկող և ունեն մեծ պատուհաններ։ Առկա է ընդարձակ հյուրասենյակ, երկու ննջասենյակ, մեծ և ամբողջությամբ կահավորված խոհանոց, առանձին լոգասենյակ և սանհանգույց, ինչպես նաև բաց պատշգամբ, որտեղից և բոլոր սենյակներից բացվում է գեղեցիկ համայնապատկեր դեպի Երևան և Արարատ լեռը։
Բնակարանում առկա է մաքուր ջրի ֆիլտրացիոն թանկարժեք համակարգ
Բնակարանն ապահովված է անհատական ջեռուցման համակարգով, տեղադրված են 3 օդորակիչ, մշտական տաք և սառը ջուր, ալյումինե պատուհաններ և բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաները։ Վաճառվում է ամբողջ կահույքով և տեխնիկայով։ Առկա են աման լվացող մեքենա, լվացքի մեքենա, չորանոց, սառնարան, օդորակիչներ և անհրաժեշտ կենցաղային տեխնիկա, ինչը հնարավորություն է տալիս անմիջապես բնակվել առանց լրացուցիչ ծախսերի։
Բնակարանին կից առկա է սեփական ավտոտնակ, ինչպես նաև 2 առանձին պահոց, որոնք հարմար են պահեստավորման կամ այլ նպատակներով օգտագործելու համար։
Տեղակայումը շատ հարմար է։ Մարշալ Բաղրամյան մետրոյի կայանը գտնվում է մոտ 7-8 րոպե ոտքով, իսկ Բարեկամություն մետրոյի կայանը՝ մոտ 10-12 րոպե ոտքով։ Մոտակայքում են դպրոցներ, մանկապարտեզներ, սուպերմարկետներ, դեղատներ, սրճարաններ, զբոսայգիներ և հասարակական տրանսպորտի կանգառներ։
Կոդ 2800,
Վաճառվում է 4 սենյականոց բնակարան Աղբյուր Սերոբի փողոցում։
Հյուրասենյակ, առանձնացված խոհանոց խորացված հատվածում (հյուրասենյակից չի երևում), բաց պատշգամբ, 3 ննջարան, յուրաքանչյուրը՝ իր սանհանգույցով, որոնցից մեկը նաև՝ առանձին զգեստասենյակով։
Ամբողջ տունը ջերմամեկուսացված է։
Տանիքը վերանորոգված է։
Տեղադրված է էլեկտրական ջեռուցման համակարգ և տաք հատակ։
Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին։ Ամբողջ գույքը և տեխնիկան նոր են և գտնվում են երաշխիքային շրջանում։
Վաճառվում է 69 քմ մակերեսով լուսավոր և ոճային բնակարան Կոմիտասի պողոտայում՝ նորակառույց բնակելի համալիրի 7-րդ հարկում։
Բնակարանի առանձնահատուկ առավելություններից է պատուհաններից բացվող աննման տեսարանը դեպի Արարատ լեռ և Սուրբ Խաչ եկեղեցի, որը ստեղծում է յուրահատուկ մթնոլորտ և բնակության առանձնահատուկ հաճույք։
Բնակարանն ամբողջությամբ կահավորված է և հագեցած բարձրակարգ ապրանքանիշերի անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով՝ պատրաստ անմիջապես բնակեցման։
Նորակառույց բնակելի համալիրն ունի հարմարավետ և ռազմավարական դիրք՝ ապահովելով արագ ու հեշտ կապ Երևանի տարբեր վարչական շրջանների հետ։
Սա հիանալի հնարավորություն է ձեռք բերելու պատրաստի, հարմարավետ և գեղեցիկ բնակարան՝ համադրելով բարձրակարգ կահավորանքը, հրաշալի տեսարանն ու հարմար տեղադրությունը։
Բնակարան, որտեղ ամեն օր սկսվում է Արարատի անկրկնելի տեսարանով։