Վաճառքի 3 սենյականոց բնակարան՝ ամբողջ գույքով և տեխնիկայով։
Բնակարանը գտնվում է 21 հարկանի նորակառույց շենքի 20-րդ հարկում՝ արևմտյան դիրքով, որտեղից բացվում է գեղեցիկ բաց տեսարան և ամեն երեկո կարող եք վայելել տպավորիչ մայրամուտը։ Շատ լուսավոր և արևկող բնակարան է։
Շենքը բարձրակարգ է և ապահովում է բնակիչների հարմարավետությունն ու անվտանգությունը.
2 վերելակ՝ մարդատար և բեռնատար,
կանաչապատ բակային տարածք,
մանկական խաղահրապարակ,
24/7 անվտանգության ծառայություն,
տեսահսկման համակարգ։
Բնակարանն ունի բարձրակարգ, դիզայներական վերանորոգում, որն իրականացվել է բարձրորակ նյութերով և ժամանակակից լուծումներով։ Վաճառվում է ամբողջ գույքով և կենցաղային տեխնիկայով, ինչը հնարավորություն է տալիս անմիջապես բնակվել՝ առանց լրացուցիչ ներդրումների։
Այս բնակարանը հիանալի ընտրություն է նրանց համար, ովքեր գնահատում են որակը, հարմարավետությունը և գեղեցիկ տեսարանը։
Վաճառվում է 4 սենյականոց բնակարան Երևանում՝ Աջափնյակ վարչական շրջանում, Առաքելյան փողոցում գտնվող պանելային շենքի 5-րդ հարկում։
Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 93 քառակուսի մետր և ներառում է 1 սանհանգույց։ Առաստաղի բարձրությունը՝ 2.8 մետր։
Բնակարանն ապահովված է բոլոր անհրաժեշտ հարմարություններով։ Մուտքի դուռը երկաթյա է, ներքին դռները՝ փայտյա։ Սանհանգույցը սալիկապատ է և առանձին։ Առկա է 250 լիտր տարողությամբ ջրի բակ, իսկ ջրատար խողովակները պատրաստված են չժանգոտվող մետաղից։
Բնակարանը մաքուր և խնամված վիճակում է, ունի ավտոտնակ և գտնվում է զարգացած ենթակառուցվածքներով թաղամասում։ Մոտակայքում կան սուպերմարկետներ, դպրոցներ, մանկապարտեզներ և հասարակական տրանսպորտի կանգառներ։
Կոդ 2276,
Վաճառվում է վերանորոգված բնակարան Լենինգրադյան փողոցում՝ նորակառույց շենքում։
Բնակարանն ունի լուսավոր հյուրասենյակ, հյուրասենյակին միացված խոհանոց, 1 ննջարան, 1 սանհանգույց և ֆրանսիական պատշգամբ։
Ջեռուցումը կենտրոնացված է, հատակը՝ տաքացվող։
Բնակարանը վաճառվում է կահույքով և սարքավորումներով։