Արաբկիր համայնքի՝ Մալխասյանց փողոցի լավագույն նորակառույց շենքերից մեկում վաճառվում է 3 սենյականոց բնակարան: Բնակարանը գտնվում է 14 հարկանի նորակառույց շենքի 13-րդ հարկում, մակերեսը 94 ք/մ է, առաստաղի բարձրությունը 3,2 մ. է: Բաղկացած է՝ ընդարձակ հյուրասենյակից, խոհանոցից, 2 ննջասենյակից՝ որոնցից մեկն իր անձնական սանհանգույցով, 2 սանհանգույցից, մեկ ֆրանսիական և մեկ բաց պատշգամբից: Բնակարանն ունի դիզայներական լուծումներով բարձրորակ և շքեղ վերանորոգում: Ջեռուցման և հովացման համակարգերը անհատական են: Բնակարանը լուսավոր է, դիրքը արևկող է: Շենքի տարածքում առկա է կանաչապատ փակ զբոսայգի և խաղահրապարակ նախատեսված միայն շենքի բնակիչների համար: Շենքի տարածքը վերահսկվում է անվտանգության աշխատակիցների միջոցով 24/7 ժամ: Վաճառվում է գույք և տեխնիկայի հետ միասին: Բնակարանն ունի ամսական սպասարկման վճար:
Վաճառվում է տարածք Մոնումենտի լավագույն հատվածներից մեկում՝ Բաբայան Ազատություն խաչմերուկ:
Տարածքը հարմար է ցանկացած գործունեության համար, այդ թվում ատամնաբուժարան, կլինիկա, գրասենյակ և այլն,
ունի առանձին մուտք փողոցից, ունենք նաև նկուղային հարկ 15 ք.մ մակերեսով: