վաճառվում է 3 սենյականոց արևկող և գեղեցիկ դիզայնով բնակարան՝ 65 ք.մ. Մակերեսով, որը գտնվում է Աջափնյակ համայնքում՝ Նորաշեն թաղամասում, 12 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված և չբնակեցված է: Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է նոր և ժամանակակից կահույքով և տեխնիկայով: Բնակարանից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատ լեռ: Շենքն ունի անվտանգության համակարգ, բացօթյա ավտոկայանատեղ և վերելակ: Մոտակայքում են գտնվում Գարաժ Մոլլը, Սիթին, անհրաժեշտ խանութները, դպրոցը և այլն: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին:
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US