Կոմիտասի պողոտայում, Արաբկիրում վաճառվում է 3 սենյականոց 131 մ² բնակարան։ Այն գտնվում է 3-րդ հարկում, 5 հարկանի նորակառույց շենքում։ Շենքը մոնոլիտ է։
Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Առաստաղի բարձրությունը 3,0 մ է։ Ունի 2 սանհանգույց։
Բնակարանն ունի բաց պատշգամբ, զգեստասենյակ և տեխնիկական սենյակ։ Բակում առկա է մեքենաների համար նախատեսված կայանատեղի։ Ցանկության դեպքում հնարավոր է ձևափոխել 4 սենյակի։
Վաճառվում է լուսավոր և արևկող 4 սենյականոց բնակարան՝ կապիտալ և դիզայներական ոճով վերանորոգված։ Բնակարանը չբնակեցված է, ամբողջովին ջերմամեկուսացված, պատուհանները՝ եռաշերտ ապակիներով։
Բնակարանում առկա են՝
իտալական դռներ, իտալական կահույք, իտալական ջահեր, վիդեոդոմոֆոն, ինչպես նաև 8 տեսախցիկներով հսկման համակարգ։
Բնակարանը բաղկացած է՝
1 մեծ հյուրասենյակից, 2 մեծ ննջարանից, 1 մեծ աշխատասենյակից, որը կարող է օգտագործվել նաև որպես ննջարան, և 2 սանհանգույցից։
Շենքում գործում է 2 վերելակ, մուտքը վերանորոգված է։ Մուտքում առկա են 4 մեծ մետաղական վերանորոգված պահարաններ։ Բակում կա խաղահրապարակ, մոտակայքում՝ 88 սուպերմարկետ։
Առկա է նաև ավտոտնակ մեծ մեքենայի համար՝ հեռակառավարվող դռնով։
Գերազանց դիրք՝ մեքենայով ընդամենը 7 րոպեում կհասնեք քաղաքի կենտրոն։
Հարմար տարբերակ է նրանց համար, ովքեր փնտրում են որակյալ, նոր վերանորոգված և անմիջապես տեղափոխվելու պատրաստ բնակարան։
Վաճառվում է 4 սենյականոց բնակարան նորակառույց էլիտար շենքում։
Բնակարանը գտնվում է զրոյական վիճակում, ինչը հնարավորություն է տալիս ձևավորել այն ըստ սեփական ճաշակի։
Ունի 3 ընդարձակ ննջասենյակ, որոնցից յուրաքանչյուրից կա ելք դեպի բաց պատշգամբ, ինչպես նաև մեծ, լուսավոր հյուրասենյակ, որը միացված է խոհանոցի հետ՝ ստուդիո տարբերակով։
Բնակարանը գտնվում է Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկի մոտակայքում։ Բարեկամության մետրոյից ոտքով 5 րոպե հեռավորության վրա։ Բնակարանը ունի 2 բաց պատշգամբ։