Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ Երևան ափի մեջ , բնակելի համալիրում , 17 հարկանի նորակառույց շենքի՝ 7-րդ հարկում։ Բնակարանը վերանորոգված է, և չբնակեցված։ Առկա բոլոր կոմունալ հարմարանքրնեը։ Առկա է 2 բաց պատշգամբ , որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Առկա է 2 սանհանգույց։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի, որը ներառված է արժեքի մեջ։
Վաճառվում է 4 սենյականոց բնակարան Ազատության պողոտայում։ Բնակարանը գտնվում է 9 հարկանի շենքի 2-րդ հարկում, կապիտալ վերանորոգված է, վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին։ Մուտքի դուռը՝ երկաթյա է, պատուհաները՝ եվրո, հատակը՝ մանրահատակ, սանհանգույցը՝ սալիկապատ։ Բնակարանի ընդհանուր մակերսը 139 քմ է, որի մեջ ներառված է 2 պատշգամբ, որոնցից մեկն օգտագործվում է որպես լվացքասենյակ։
Երևան քաղաքի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթ փողոցի նորակառույց շենքում վաճառվում է 3 սենյականոց բնակարան 106 ք.մ. մակերեսով։Բնակարանը գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 12րդ հարկում։Բնակարանը կապիտալ վերանորոգված է բարձրորակ շինանյութերով,ունի 2 սանհանգույց,3 բաց պատշգամբ,որոնցից գեղեցիկ տեսարաններ են բացվում դեպի Արարատ լեռ եւ քաղաք ( Ուլնեցի եւ Դավիթ Անհաղթ փողոցներ)։ Շենքի բարձր սեյսմակայունությունը ապահովում է երկաթբետոնե հիմնակմախքը։ Կառույցն ունի հետաքրքիր դիզայն, շենքի պատերը երեսապատված են տրավերտինով, իսկ աստիճանավանդակը և մուտքերը՝ բարձրորակ սալիկներով: Ատիճանավանդակը չծխապատվող է, որը նախատեսված է հրդեհի ժամանակ մարդկանց տարահանման համար։ Շենքն ապահովված է չորս վերելակներով: