Տերյան փողոցում վաճառվում է 5 սենյականոց ընդարձակ, շքեղ կահավորված բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 195 քմ.: Այն գտնվում է 15 հարկանի էլիտար նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է թանկարժեք նյութերով։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, ունի երեք սանհանգույց։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Շենքն ունի շուրջօրյա անվտանգության համակարգ, լողավազան, մարզասրահ։ Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, ժամանցի և մշակութային կենտրոններ, սուպերմարկետներ, բանկեր: Բնակարանի հետ առկա է ստորգետնյա կայանատեղ` 2 մեքենայի համար նախատեսված։ Վաճառքի նշված գինն իր մեջ ներառում է ստորգետնյա կայանատեղին, կահույքն ու տեխնիկան, սակայն հնարավոր է վաճառք առանց կահույքի և տեխնիկայի:
Վաճառվում է շքեղ ,կապիտալ վերանորոգված բնակարան Փոքր Կենտրոնում՝Արամի փողոց, Մալիբու այգու մոտ։ Բնակարանը գտնվում է լավագույն նորակառույց շենքում։ Բնակարանը ունի 3 ննջասենյակ ,1 հյուրասենյակ ,առանձին խոհանոց ,Բաց պատշգամբ որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Մալիբու այգի։Վաճառվում է ամբողջ գույքի և տեխնիկայի հետ միասին։