Վաճառվում է կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 հարկանի առանձնատուն (մի կողմից 1 հարկ), Ջրվեժի 13-րդ փողոցում, գլխավոր ճանապարհից ոչ հեռու: Բնակելի մակերեսը կազմում է 246 քմ, հողատարածքը` 2.513 քմ: Առանձնատունը կառուցվել է 2020 թվականին և քիչ է բնակեցվել: Այն կապիտալ եվրո նորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, ունի հոսանքի 2 առանձին գիծ` եռաֆազ, ջեռուցվում է բարձրորակ իտալական արտադրության գազի կաթսայով, տեղադրված է նաև ֆալկոլային համակարգ, օդորակիչներ: Տան տանիքին տեղադրված է արևային հոսանքի վահանակներ(պանելներ): Հատակը երեսպատված է պրեսգրանիտով և գերմանական արտադրության որակյալ լամինատով: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջասենյակից, 4 սանհանգույցից: 1-ին հարկից իջնում ենք ներքևի հարկ, որտեղ կա ընդարձակ հանգստի սրահ, խոհանոց և սանհանգույց: Սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները հարմարավետ և ժամանակակից ոճով կահավորված են, համալրված են տեխնիկայով:
Արաբկիր համայնքում՝ Սլավոնական համալսարանին կից վաճառվում է 3 հարկանի նորակառույց առանձնատուն։ Ընդհանուր մակերեսը կազմում է՝ 576քմ, տան մակերեսը՝ 421քմ։ Ունի 3 ննջասենյակ՝ յուրաքանչյուրն իր սանհանգույցով, հյուրասենյակ , առանձին խոհանոց, 4 սանհանգույց։ Ունի գեղեցիկ բակային հատված, կանաչապատ այգի, դեկորատիվ և պտղատու ծառեր, ամառային խոհանոց, մանղալ, տաղավար։ Ավտոկայանատեցի։ Վաճառվում է ամբողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։
Վաճառվում է 2 հարկանի առանձնատուն Վահագնի թաղամասում։ Բնակելի փաստացի 320 քմ մակերեսով և 600 քմ տնամերձ հողատարածքով: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր անհրաժեշտ կոմունալ պայմաններով, տեղադրված են եվրո պատուհաններ, անհատական ջեռուցման և հովացման համակարգ: 1-ին հարկը բաղկացած է ավտոկայանատեղիից, հյուրասենյակից, խոհանոցից, 1 ննջարանից, ունի տեռասա, 1 սանհանգույց և լվացքատուն, 2-րդ հարկում կա 3 ննջարան` զգեստասենյակներով, սանհանգույցներով ու բաց պատշգամբներով, մեծ տեռասա և ընդհանուր 1 սանհանգույց: