Կոդ 2581,
Վաճառվում է նորակառույց առանձնատուն Աջափնյակ համայնքում Նազարբեկյան թաղամասում։
Առանձնատունը երկհարկանի է։
1-ին հարկ-նախասրահ, ընդարձակ լուսավոր հյուրասենյակ, խոհանոց, սանհանգույց,
2-րդ հարկ- նախասրահ, 4 ննջարան, 1 սանհանգույց, պատշգամբ,
Առանձնատունը ջեռուցվում է անհատական ջեռուցման համակարգով, հատակը տաքացվող է, հովացումը օդորակչով է։
Բակում կա պտղատու այգի, ավտոկայանատեղի։
Առանձնատունը պարսպապատված է։
Կոդ 4632,
վերանորոգված եռահարկ առանձնատուն Պռոշյան փողոցում, երկրորդ գիծ,
1-ին հարկ- ավտոտնակ 2 մեքենայի համար, լողավազան, շոգեբաղնիք, սանհանգույց,
2-րդ հարկ- ընդարձակ արևոտ հյուրասենյակ, լուսավոր խոհանոց, 1 ննջարան, սանհանգույց,
3-րդ հարկ- 4 ննջարան, սանհանգույց,․
պատշգամբներ, ջեռուցման համակարգ,
4 օդորակիչ, անվտանգության համակարգ,
2 մուտք,
առանձնատունը կահավորված է, հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով
Վահագնի թաղամասում վաճառվում է 3 հարկանի նրբաճաշակ հարմարավետ առանձնատուն՝ բնակելի 583 քմ մակերեսով և 677 քմ հողատարածքով։ Առանձնատունը չվերանորոգված վիճակում է, պատերի բաժանումները արված են, տեղադրված են վիտրաժային պատուհաններ: Նկուղային հարկում նախատեսված է ժամանցի սրահ, մառան, խորդանոց, սանհանգույց: 1-ին հարկում՝ ավտոտնակ, կաթսայատուն, ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց, աշխատասենյակ (ննջարան), զգեստասենյակ, սանհանգույց: 2-րդ հարկ` 3 ննջասենյակ իրենց զգեստասենյակներով և սանհանգույցներով, լվացքատուն, 3 բաց և 2 ֆրանսիական պատշգամբ: Տանիքը՝ տերասա (125 մ) Արարատի տեսարանով: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով:
Վաճառվում է նորակառույց 4 հարկանի սեփական տուն Դավթաշեն վարչական շրջանում։
Հողի ընդհանուր մակերեսը 806 մ² , Տան 460 մ²
Ամառային խոհանոց. Լողավազան , Ավտոհանգրվան 100 մ²
Տանը կից կա կոմերցիոն տարածք, որը հանձնված է վարձակալության 54 մ²։
Տան ներքին հարդարման աշխատանքները ամբողջությամբ ավարտված չեն։
Հագեցած է բոլոր կոմունալ հարմարություններով՝ գազաֆիկացում, Հոսանք (եռաֆազ), մշտական ջուր, բարձրակարգ իտալական ջեռուղման կաթսաներ, տաքացվող հատակ։
Ներքին և արտաքին հարդարման աշխատանքները կատարվել են դիզաիներական վոճով։
Տան հյուրասենյակը կահավորված է կաղնու փայտով՝ ամբողջությամբ ձեռքի աշխատանք, ինդիվիդուալ պատվերով բարձրակարգ մասնագետների կողմից։
Սենյակների լուսավորման համակարգները նույնպես ինդիվիդուալ պատվերով իրականացված ջահեր են։
Ընդհանուր նկարագրություն՝
Հյուրասենյակ , Խոհանոց (Հնարավորություն կա ևս մեկ խոհանոցի) Ամառային խոհանոց , Լվացքատուն ,Կաթսայատուն ,Գրադարան ,Սպորտի համար նախատեսված սենյակ ,Մառան ,Արհեստանոց ,Գործիքների սենյակ ,Լողավազան
Տանիքի հարկի բարձրությունը 3մ 75 սմ նախատեսված կինոսրահի, բիլիարդի և ակտիվ ժամանց անցկացնելու համար։