Կենտրոնում ՝ Կոնյակի գործարանի ետնամասում վաճառվում է նորակառույց երկհականի առանձնատուն։ Շինությունը 2018 թվականի է։ Առանձնատան ընդհանուր մակերեսը կազմում է 320քմ, տան մակերեսը ՝ 220։ Ունի 2 ննջասենյակ՝ յուրաքանչյուրն իր զգեստասենյակով և սանհանգույցով, առանձին խոհանոց, ընդարձակ հյուրասենյակ, 2 բաց պատշգամբ, 1 հարմարավետ տեռաս, սանհանգույց և չորանոց։ Առանձնատունը ունի բարեկարգ բակային հատված, 2 և ավել մեքենաների համար նախատեսված կայանատեղի։Վաճառվում է ամբողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։
Կոդ 23955 Վաճառվում է 2 հարկանի գեղեցիկ առանձնտատուն Ավան համայնքում՝ Վ..Տերյան թաղամասում: Առանձնատան հողի մակերեսը կազմում է 350 ք.մ, իսկ բնակելին 144 ք.մ.: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է ,ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով; Ունի 3 ննջարան, 2 սանհանգույց, բաց պատշգամբ: Բակում կա լողավազան, գեղեցիկ՝ բարեկարգ բակ: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին:
Ավանի Դուրյան թաղամասում վաճառվում է 2 հարկանի արտաքին և ներքին յուրահատուկ գրավչությամբ կառուցված գեղեցիկ առանձնատուն՝ բնակելի` 315 քմ մակերեսով և 1000 քմ տնամերձ հողատարածքով։ Բակում կան կից շինություններ` 62 քմ մակերեսով 4 մեքենայի ավտոտնակ և միջոցառումներ անցկացնելու սրահ: Առանձնատունն ունի բարձրորակ նորոգում, ինտերիերն իրականացվել է էկոլոգիապես մաքուր նյութերով, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Միջսենյակային դռները բարձրորակ փայտից են: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, բոլոր պատուհանների տակ առկա են մարտկոցներ, 1-ին հարկում հատակը տաքացվող է: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են թանկարժեք գույքով, ապահովված են անհրաժեշտ տեխնիկայով: 1-ին հարկում կա նախասրահ, հյուրասենյակ, խոհանոց, 1 սանհանգույց, փակ ավտոկայանատեղի, որն ունի մուտք նաև տնից: 2-րդ հարկում կա 4 ննջասենյակ` պատշգամբներով, 2 սանհանգույց: : Տարածքն ապահովված է անվտանգության համակարգով: Բոլոր կոմունիկացիաներն առկա են (ջուր, հոսանք, գազ, կոյուղի)
Վաճառվում է եռահարկ առանձնատուն՝ Էրեբունի վարչական տարածքում:Ընդհանուր հողատարածքը կազմում է 1200քմ., որից բնակելին՝ 580քմ.:Առանձնատունը հարմար է նաև կոմերցիոն նպատակներով գնելու համար