Կադաստր. 2015թ. գրանցվել է 179 հազար 780 անշարժ գույքի գործարք

28.04.2016

2015թ.-ի ընթացքում անշարժ գույքի շուկայում կատարվել է օտարման 49 հազար 953 գործարք, գրավադրման 17 հազար 812, վարձակալության 1041 գործարք: Այս տվյալները նշվել են կառավարությունում  քննարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2015թ. ընթացքում իրականացրած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման եւ գնահատված կատարողականի հաշվետվության քննարկմանը:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը նշել է, որ բոլոր գերակա խնդիրներն ամբողջությամբ եւ սահմանված ժամկետներում կատարվել են: Նրա տեղեկացմամբ, կոմիտեի աշխատակազմի, տարածքային ստորաբաժանումների կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գույքի եւ դրա նկատմամբ գրանցված իրավունքների եւ սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գծով նախորդ տարի հավաքագրվել է շուրջ 3 միլիարդ 330 մլն դրամ, իսկ պետական տուրքի գծով գանձվել է 822 մլն դրամ: Նախորդ տարի հանրապետությունում իրականացվել է 179 հազար 780 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցում: Կոմիտեի աշխատակազմի ՏՏ կենտրոն ստորաբաժանման կողմից ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիներին ու կազմակերպություններին տրամադրվել է գույքի ու դրանց նկատմամբ գրանցված իրավունքների եւ սահմանափակումների վերաբերյալ 311 հազար տեղեկատվություն: 2015թ.-ի ընթացքում անշարժ գույքի շուկայում կատարվել է օտարման 49 հազար 953 գործարք, գրավադրման 17 հազար 812, վարձակալության 1041 գործարք: Ընդունվել է 314 հազար 875 դիմում:

Նախորդ տարվա ընթացքում աշխատանքներ են տարվել ՀՀ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների համար բազային երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման ուղղությամբ: Ակնկալվում է, որ դրա արդյունքում կունենանք տեղանքի արդիական պատկերը տվյալ ժամանակահատվածում արտացոլող տեղեկատվական բանկ, որը հիմք է հանդիսանալու գերատեսչական տարբեր ոլորտների, այդ թվում` քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերական, անշարժ գույքի կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության, արտակարգ իրավիճակների ժամանակ օպտիմալ եւ օպերատիվ որոշումների կայացման, հանրապետության մարզերի, համայնքների եւ առանձին տարածքների զարգացման, օպտիմալ պլանավորման եւ այլ խնդիրների լուծման համար: Միաժամանակ, ավարտվել են ՀՀ համայնքների սահմանների ամրացման եւ WGS-84 համակարգի ամբողջական ներդրման աշխատանքները, որից կկարողանան օգտվել պետական այլ մարմիններ: Աշխատանքի հիմնական նպատակն է WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ներդրման նպատակով ՀՀ  3 մարզերում (Արագածոտնի, Արարատի, Արմավիրի) նույնպես իրականացնել տեղագրական, կադաստրային եւ համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների ու հատակագծերի համադրում եւ ճշգրտումներ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դրական է գնահատել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործունեությունը եւ նշել, որ նախորդ տարվա ընթացքում կոմիտեն կատարել է ծավալուն աշխատանք, ինչի արդյունքում համակարգից դժգոհություններն էապես նվազել են: Կառավարության ղեկավարը կարեւորել է այս ոլորտում շարունակական բարեփոխումների իրականացումը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է այդ նպատակով ձեռնարկել հետեւողական քայլեր:

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US