Հարկային օրենսգրքում անհատ ձեռներեցների եկամտահարկը կհավասարվի բիզնեսի շահութահարկին

18.05.2016

Հայաստանի Հարկային օրենսգրքում անհատ ձեռներեցների եկամտահարկը կհավասարվի բիզնեսի շահութահարկին։ Այս մասին մարտի 31-ին Կառավարության նիստում ասել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացնելով Հարկային օրենսգրքի նախագիծը։

 

«Դրույքների հավասարեցումը կնշանակի հարկային բեռի թեթեւացում մասնավոր բիզնեսի համար»,- հավելել է Միրումյանը։

Նշենք, որ Հայաստանում շահութահարկը կազմում է 20 տոկոս, իսկ անհատ ձեռներեցների եկամտահարկը՝ 24.4 տոկոս տարեկան 1 մլն 440 հազար դրամ եկամուտ ունենալու դեպքում։ Այդ տարբերությունը անհատ ձեռներեցներին հնարավորություն էր տալիս պայմանավորվել խոշոր ձեռնարկատերերի հետ ֆիկտիվ ինվոյսներ դուրս գրելու շուրջ։ Ինվոյսը մտնում է իրավաբանական անձի շրջանառության մեջ եւ կրճատում է անհատ ձեռներեցի հարկային բազան։ Ի երախտագիտություն դրա՝ վերջինս իրավաբանական անձին է վճարում հարկի 20 տոկոսը, իսկ նրա հարկի եւ իր հարկի տարբերությունը (այսինքն՝ 20 տոկոսի եւ 24.4 տոկոսի տարբերությունը) պահում է իրեն։

 

 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US