OCCRP. Ալիեւի ընտանիքը ավելի քան 140 մլն դոլարի անշարժ գույք ունի

18.05.2016

Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը   (OCCRP) տեղեկություններ է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի սեփականության մասին: 

Ալիեւի դուստրերը` Արզուն եւ Լեյլան, ապրում են Լոնդոնի կենտրոնում,  26 մլն դոլար արժեցող բնակարանում: Բնակարանը ձեռք է բերվել  2006-ի սեպտեմբերին, գնումը գրանցվել է օֆշորային ընկերության միջոցով, որը գրանցված է Վիրգինյան կղզիներում:   

Ընդհանուր առմամբ, Ալիեւների ընտանիքն ամբողջ աշխարհում ավելի քան  140 մլն դոլարի ունեցվածք ունի: Եվ դա այն անշարժ գույքն է, որի մասին հաջողվել է իմանալ: 

Ալիեւների ընտանիքի գնումների թվում է Լոնդոնում առանձնատունը  25 մլն դոլարով,  8 մլն դոլար արժեցող բնակարանը Հայդ պարկում, Դուբայում  9 առանձնատուն  44 մլն դոլարով, Մոսկվայից ոչ հեռու ամառանոց մոտ  37 մլն դոլար արժողությամբ, ինչպես նաեւ  1.1 մլն դոլար արժեցող առանձնատունը չեխական ամառանոցային Կառլովի Վարի քաղաքում: 

Ավելի վաղ OCCRP-ը նաեւ բացահայտում էր հրապարակել ԱՄՆ-ում ադրբեջանցի լոբբիստների գործունեության վերաբերյալ:  

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US