Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը (OCCRP) տեղեկություններ է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի սեփականության մասին:
Ալիեւի դուստրերը` Արզուն եւ Լեյլան, ապրում են Լոնդոնի կենտրոնում, 26 մլն դոլար արժեցող բնակարանում: Բնակարանը ձեռք է բերվել 2006-ի սեպտեմբերին, գնումը գրանցվել է օֆշորային ընկերության միջոցով, որը գրանցված է Վիրգինյան կղզիներում:
Ընդհանուր առմամբ, Ալիեւների ընտանիքն ամբողջ աշխարհում ավելի քան 140 մլն դոլարի ունեցվածք ունի: Եվ դա այն անշարժ գույքն է, որի մասին հաջողվել է իմանալ:
Ալիեւների ընտանիքի գնումների թվում է Լոնդոնում առանձնատունը 25 մլն դոլարով, 8 մլն դոլար արժեցող բնակարանը Հայդ պարկում, Դուբայում 9 առանձնատուն 44 մլն դոլարով, Մոսկվայից ոչ հեռու ամառանոց մոտ 37 մլն դոլար արժողությամբ, ինչպես նաեւ 1.1 մլն դոլար արժեցող առանձնատունը չեխական ամառանոցային Կառլովի Վարի քաղաքում:
Ավելի վաղ OCCRP-ը նաեւ բացահայտում էր հրապարակել ԱՄՆ-ում ադրբեջանցի լոբբիստների գործունեության վերաբերյալ:
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US