Ազգային հիփոթեքային ընկերություն

10.06.2016

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ազգային հիփոթեկային ընկերության ծրագրի շրջանակներում

Ծրագրից կարող են օգտվել

ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ

 

 
Վարկավորման նպատակ
  • Գոյություն ունեցող կամ կառուցվող անշարժ գույքի ձեռքբերում 
  • Անշարժ գույքի վերանորոգում 
  • Բնակելի տների/առանձնատների կառուցում
Վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման չափանիշներ

Վարկարժանության դրական գնահատական, ըստ Բանկի կողմից սահմանված հետևյալ չափանիշների`

 
  • Կայուն եկամտի աղբյուր (ներառյալ եկամուտի երկրորդային աղբյուրները, ընդ որում երկրորդային եկամուտներ ունենալու դեպքում Վարկառուն հնարավորինս պետք է հիմնավորի դրանք համապատասխան փաստաթղթերով) 
  • խնայողությունների առկայություն, 
  • դրական կամ չեզոք վարկային պատմություն 
  • Գրավի առարկան համապատասխանում է բանկի կողմից ընդունելի (բնակելի) սահմանված գրավին, 
  • արժանահավատ և լիարժեք փաստաթղթեր:
Վարկի տրամադրման վերաբերյալ բացասական որոշման կայացման չափանիշներ
 
  • վարկը մարելու համար անբավարար եկամուտներ 
  • հաճախորդի եկամտի աղբյուրի ռիսկային ոլորտ, 
  • անշարժ գույքի գնորդն ու վաճառողը միևնույն ընտանիքի անդամներ են, 
  • բացասական վարկային պատմություն, 
  • վարկառուն տրամադրել է ոչ արժանահավատ տեղեկատվություն:
Վարկի տրամադրման որոշման կայացում և հաճախորդին տեղեկացում

2-5 աշխատանքային օր

 

 
Վարկի տրամադրման ժամկետ

7-10 աշխատանքային օր

Վարկի տրամադրման եղանակ

անկանխիկ, վերանորոգման/կառուցապատման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում, բանկի որոշմամբ` տրանշներով

Վարկի մարման եղանակ

ամսական մայր գումարի հավասարաչափ մարումներ, կամ ամսական հավասարաչափ մարումներ (անուիտետ)

Վաղաժամկետ մարման տուգանք (պայմանագրով նախատեսված լինելու դեպքում)

տույժեր չեն սահմանվում

 

 
Տոկոսագումարների հաշվարկման կարգ
 

Եթե դուք վերցնեք 12,000,000 ՀՀ դրամ վարկ, ապա կվճարեք 193,602 ՀՀ դրամ վարկի ամսական վճար (հաշվարկը կատարվել է 15% տոկոսադրույքի և 120 ամիս ժամկետի համար):

 

Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 360 օրվա հաշվարկից:

 

 

Ձեր վարկի ամսական վճարը հաշվարկելու համար կարող եք օգտվել Բանկի կայքում տեղադրված վարկային հաշվիչից:



 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 

ԱՅՍ ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ Բանկի և ԱՀԸ ՈՒՎԿ-ի միջև կնքված Գլխավոր վարկային պայմանագրով սահմանված տոկոսադրույքի ԱՀԸ ՈՒՎԿ-ի կողմից փոփոխության և ԱՀԸ ՈՒՎԿ-ի կողմից հիփոթեքային վարկի ֆինանսավորումից հրաժարվելու դեպքերում: 

 

Տոկոսադրույքի փոփոխությունը ձևակերպվում է Կողմերի միջև կնքվող լրացուցիչ համաձայնագրով: Եթե Վարկառուն համաձայն չէ տոկոսադրույքի փոփոխության հետ, Բանկը իրավունք է ձեռք բերում միակողմանիորեն վաղաժամկետ լուծել վարկային պայմանագիրը և պահանջել վերադարձնել տրամադրված Վարկի գումարը և վճարել հաշվարկված տոկոսները և տույժերը: 

 

Անկախ բանկի կողմից սահմանված սակագնի մեծությունից, վարկի տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ ԿԲ կողմից սահմանված բանկային տոկասադրույքի կրկնապատիկը:

 

Ժամկետանց պարտավորությունների մարում

Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հաշվարկվում է տույժ` չմարված գումարի 0.2 տոկոսի չափով` սկսած կետանցի առաջին օրվանից: 

 

Ծանոթություն

Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում: Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորություն¬ները մարելու դեպքում գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:

Վարկավորման համար երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների վճարներ

 

Գույքի գնահատման վճար 15 000 - 25 000 ՀՀ դրամ
 

Գույքի ապահովագրության վճար


 

 

0.16% գույքի շուկայական արժեքից

Դժբախտ պատահարներից կյանքի ապահովագրության վճար

0.16% վարկի գումարից

Միասնական տեղեկանք 7 000 - 30 000ՀՀ դրամ
Գրավի նոտարական վավերացման վճար 15 000 - 25 000 ՀՀ դրամ
Գրավի պետական գրանցման վճար 26 000ՀՀ դրամ

 

*Անկախ Բանկի կողմից սույն պայմաններում նշված դրույքաչափերից, երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների դիմանց վճարները կարող են փոփոխվել երրորդ անձանց կողմից:

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US