Հարկային օրենսգրքի ընդունումից հետո աշխատավարձերը կարող են ստվերային դառնալ

14.06.2016

Եթե Հարկային օրենսգիրքը ընդունվի ներկա խմբագրությամբ, ապա աշխատավարձերը կարող են ստվեր գնալ: Այս մասին հունիսի 14-ին հայտնել է իշխող «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ Սոցիալական հարցերով հանձնաժողովի ղեկավար Հակոբ Հակոբյանը՝ Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ, որը պետք է ուժի մեջ մտնի 2018-ից:

Ամսական մինչեւ 204 հազար դրամ (մոտ 425 դոլար-խմբ) աշխատավարձ ստացող 508 հազար մարդկանց համար եկամտահարկը նույնն է մնալու, իսկ դրանից շատ ստացողներինը՝ բարձրանալու է: Բայց այդ դեպքում գործատուները շահագրգռված չեն լինի բարձրացնել աշխատավարձը, կամ էլ պարզապես այն «սեւ ցուցակով» կտան, համարում է պատգամավորը:

Օրինակն աչքի առաջ է, երբ ներդրեցին ամսական 2 մլն դրամը գերազանցող աշխատավարձից 36 տոկոս եկամտահարկ գանձելու նորմը՝ վճարողների թիվը 2-3 հազար էր, իսկ հիմա՝ ընդամենը 800 է:

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US