Քաղաքացիների ընդունելություն կադաստրի պետական կոմիտեում

20.06.2016

Սույն թվականի հունիսի 6-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների  հերթական ընդունելությունը:

  Ընդունելությանը նախապես հերթագրվել էին 8 քաղաքացի, սակայն մասնակցեցին՝ 7-ը:

  Կոմիտեի նախագահի մոտ ընդունելության եկած քաղաքացիների հարցերն ու դիմումներն առնչվում էին  կադաստրային տարաբնույթ խնդիրների, մասնավորապես՝ ինքնակամ կառույցների օրինականացմանը, հողերի սեփականաշնորհմանը, համադրմանը, իրավունքների պետական գրանցմանը, ինչպես նաև տեղեկատվության տրամադրմանը:

  Մանրակրկիտ ծանոթանալով ներկայացված խնդիրներից յուրաքանչյուրին՝ կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը հստակ հանձնարարականներ տվեց կոմիտեի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին` մանրամասն ուսումնասիրել բարձրացված հարցերը և սեղմ ժամկետներում տալ դրանց լիարժեք լուծումներ:

  Համակարգի լիազորություններից դուրս հնչեցրած հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու մարմիններ:

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US