Աշխարհի 10 ամենաթանկարժեք ու շքեղ առանձնատները

14.07.2016

Միլիարդատերերի էքսցենտրիկությունը երբեմն սահմաններ չի ճանաչում, և դա արտահայտվում է նաև նրանց տների ընտրության ու ձևավորման հարցում: Այս շքերթում ընդգրկված են տներ, որոնք կարող են ունենալ մինչև հարյուր սենյակ, ոսկե լոգարաններ, ադամանդներով զարդարված կահույք և այլն: Ճիշտ է, նման հսկայական տները հյուրանոց են հիշեցնում, բայց դե հարուստներին դա դուր է գալիս:

Ձեզ եմ ներկայացնում աշխարհի 10 ամենաթանկ տները:

 

 

 

 

 

10. Updown Court (Ափդաուն Քորթ)

 

Այս հիանալի և միևնույն ժամանակ խիստ թանկարժեք տունը գտնվում է Անգլիայում: Այն ունի մոտ հարյուր սենյակ, բոուլինգի սրահ և իհարկե լողավազան: Մարմարից պատված ճանապարհը միայն արժե մոտ 3 միլիոն դոլար: Տունն ունի 24 ճոխ կահավորված ննջարան, որոնցից յուրաքանչյուրում առկա է մարմարե լոգարան: Բացի այս ամենից` տունն ունի գինու ամբար՝ մի քանի հազար շիշ պահեստավորված գինիով, թենիսի կորտ և վախի սենյակ...

 

9. Fluer de Lys

Այս տունը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ ու ճոխ տներից մեկը: Ցնցող է այն հանգամանքը, թե ինչքան ոսկի է օգտագործվել այս տան շինարարության համար: Այն բառիս բուն իմաստով ոսկուց է պատրաստված (32 կարատանոց ոսկուց), դրա համար էլ այն վառ փայլում է արևի ճառագայթներից: Տան մոտավոր արժեքը 125 միլիոն դոլար է:

 

8. Դրակուլայի ամրոցը

Մեզանից ո՞վ չի լսել լեգենդար Դրակուլայի մասին: Այս ամրոցը ժամանակին հենց նրան է պատկանել, իսկ այժմ հանդիսանում է տուրիստական հիմնական կենտրոններից մեկը Ռումինիայում, որի մոտավոր գինը 130 միլիոն ամերիկյան դոլար է կազմում: Միայն ամրոցը շրջապատող վայրերի տեսարժանությունն արդեն ամեն ինչ արժի:

 

7. Հալա Ռանչո

 

Այս հիանալի տունը գտնվում է Սաուդյան Արաբիայում և արժե 135 միլիոն դոլար: Այն զբաղեցնում է 15 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ այն յուրահատուկ են սարքում այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսին օրինակ տեղումներից առաջացած ջրերի վերամշակման սեփական գործարանն է: Այստեղ կան մեխանիկայի խանութներ, բենզալցակայն և ավտոլվացման կետ: Ռանչոն ունի նաև սեփական դահկուղի: 
Այս տունն ունի 15 ննջարան, որոնցից յուրաքանչյուրն ունի սեփական բակ և սեփական լոգարաններ: Բնականաբար, ռանչոյում գործում են նաև վերելակներ: Ինտերիերը հիմնականում ներառում է կարմիր փայտից և բրոնզից պատրաստված էլեմենտներ, իսկ պատուհանները գունավոր ապակուց են: Նշեմ նաև, որ այս շքեղ տանը ժամանակակից ոգի հաղորդելու համար այն օժտել են գերժամանակակից անվտանգության համակարգով:

 

6. Ելենա Ֆրանչուկի առանձնատունը

Հենց այս առանձնատունն են բազմաթիվ կինոռեժիսորներ ընտրում` որպես նկարահանումների պարտադիր մաս կազմող վայր: 161 միլիոն դոլար արժողությամբ այս առանձնատան սեփականատերը հայտնի է, իսկ բուն առանձնատունը կառուցված է Վիկտորիական ոճով և ունի 5 հարկ:

 

5. Ուիլլիամ Ռենդոլֆ Հերսթի առանձնատունը

165 միլիոն դոլար արժողությամբ այս առանձնատունը պետական է և կահավորված ու ձևավորված է ամենաբարձր մակարդակով: Այն միաժամանակ կարող է ընդունել հարյուրավոր մարդկանց:

 

4. Ֆեյրֆիլդի լճակ

 

 

Ֆեյրֆիլդի լճակ համեստ անունը կրող այս շքեղ առանձնատունը, որն ի դեպ ԱՄՆ-ի ամենաթանկ տներից մեկն է, լրիվ անհամեստ գին ունի՝ 190 միլիոն դոլար: Առանձնատունն իր տնամերձ հողամասով զբաղեցնում է 250 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ հենց տունը կարող է հյուրընկալել մինչև հարյուր մարդու:

 

3. The Penthouse

 

225 միլիոն դոլար արժեցող Պենթհաուս առանձնատունը զինված է գերժամանակակից անվտանգության համակարգով, որը թույլ է տալիս հետևել տանը գտնվող յուրաքանչյուր մարդու ամեն քայլի: Բացի անվտանգության համակարգից` այս տունը զինված է բոլոր հնարավոր էլեկտրոնային սարքավորումներով, որոնք կոչված են հեշտացնելու այս տանն ապրողների կյանքը:

 

2. Լեոպոլդի առանձնատուն

Ուշադրությո՛ւն, այս տունն արժե ոչ ավել, ոչ պակաս 520 միլիոն դոլար: Այն գտնվում է Ֆրանսիայում և ունի մոտ 7500 քառակուսի մետր մակերես: Այն պատկանում է ֆրանսիացի մի բանկիրի, ով էլ բնակություն է հաստատել այս տանն՝ իր ընտանիքի հետ հանդերձ: Տունն ունի 19 ննջարան, բոուլինգի սրահ, սահադաշտ և ատրակցիոնների սեփական պարկ:

 

1. Antilla

 

Հնդկաստանի Մումբայ քաղաքի էլիտար թաղամասում գտնվող այս տունն է հենց հանդիսանում աշխարհի ամենաթանկարժեք առանձնատունը: Դրա գինը կազմում է մոտ 1 միլիարդ դոլար, և այն պատկանում է աշխարհի ամենահարուստ ընտանիքներից մեկին: Անտիլլան ունի 27 հարկ, որոնցից յուրաքանչյուրը հագեցած է էլեկտրոնիկայի վերջին սերնդի արտադրանքով: Այս տունը նաև Հնդկաստանի տնտեսական վերելքի խորհրդանիշներից մեկն է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US