Չինաստանում Կստեղծվի Հայաստանից 7 Անգամ Մեծ Քաղաք

18.07.2016

Ինչպես տեղեկացնում է The New York Times պարբերականը, Չինաստանում պատրաստվում են հսկայական քաղաք ստեղծել, որն իր չափերով աչքի կընկնի ամբողջ աշխարհում: Ըստ նախնական տվյալների՝ նորաստեղծ ագլոմերացիան իրար կմիացնի 22 մլն բնակչություն ունեցող մայրաքաղաք Պեկինը, հարևան Տյանցզին քաղաքն իր 14 մլն բնակչությամբ, ինչպես նաև Հեբեյ նահանգը, որտեղ ներկա պահին ապրում է ավելի քան 72 մլն բնակիչ: 

Նոր գեր-քաղաքը ստացել է «Կին-ցզին-չժի» (Jing-Jin-Ji) անվանումը համապատասխանաբար վերցնելով յուրաքանչյուր քաղաքի անվանումից մի մասնիկ: Կին մասնիկը վերցված է մայրաքաղաք Պեկինի անվանումից, Ցզին մասնիկը Տյանցզին քաղաքի անվանումից, իսկ վերջին մասնիկ չժին վերցված է Հեբեյ արվարձանի հնագույն Չժիլի անվանումից: 

«Կին-ցզին-չժի» գեր-քաղաքի ընդհանուր մակերեսը կկազմի 212 հազար քառակուսի կիլոմետր: Նշենք, որ սա մոտ 7 անգամ ավելի է Հայաստանի տարածքից, 85 անգամ ավելի է Մոսկվայի տարածքից, եթե հաշվի առնենք անգամ նոր ավելացված տարածքները և 2 անգամ մեծ է Չինաստանի հարևան Հարավային Կորեայի տարածքից: Ի դեպ, այս նոր ագլոմերացիայի մակերեսը կարելի է համեմատել Բելառուսի հետ, քանի որ վերջիններս մակերեսները գրեթե հավասար են: 

Այսօր այս 3 վարչական տարածքների ինտեգրացիան ունի բավականին դժվարություններ և տարածքների իշխանություններն իրենց գործողություններն իրար հետ չեն համապատասխանեցնում: Մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափելու նպատակով նախագծի հեղինակները մտադիր են այնտեղից Հեբեյ արվարձանի խիտ բնակեցված տարածքներ տեղափոխել վարչական շինությունները, 1200 գործարան և 50 հիվանդանոց: Սա կօգնի իհարկե մայրաքաղաք անվերջ ձգվող մարդկային հոսքը վերաուղղել դեպի արվարձաններ, որտեղ արդեն կլինեն բարձր վարձատրվող աշխատատեղեր: Ինչպես նաև, որոշ առումով, կթեթևացնի Պեկինի բավականին խիտ բնակեցված պատմական հատվածները: 

«Կին-ցզին-չժի» քաղաքի շրջանները կունենան խիստ մասնագիտացված ուղղվածություն: Պեկինը կկենտրոնանա մշակութային և տեխնոլոգիական արտադրանքի ոլորտում, Տյանցզինը կզբաղվի գիտական հետազոտություններով, իսկ Հեբեյ արվարձանն էլ կդառնա բավականին էժան հողատարածքների յուրօրինակ պահեստ ապագա գեր քաղաքի շինարարություն համար: 

Նոր ագլոմերացիայում կկառուցվի 18 նոր ավտոճանապարհ և մետրոյի 1 նոր գիծ: Ի դեպ, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ոլորտում հիմնական շեշտը դրվում է արագընթաց երկաթգծի վրա: Ստորգետնյա գնացքները կապահովեն հսկա քաղաքի ամենահեռավոր հատվածների շփումն իրար հետ; 

Նշենք, որ «Կին-ցզին-չժի» քաղաքի նախագիծը Չինաստանում քննարկվում է արդեն ավելի քան 10 տարի, և միայն ընթացիկ տարվա հուլիսին չինական կառավարությունը հավանություն է տվել նախագծին: Նախագծի հեղինակները համոզված են, որ գեր-քաղաքը հավակնում է դառնալ 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման վայրը: 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US