Լոնդոնում Նախատեսվում Է Կառուցել Ապակյա Կախված Լողավազան

27.07.2016

Լոնդոնում պատրատվում են կառուցել թափանցիկ լողավազան, որը կտեղակայվի գետնից 35 մետր բարձրության վրա, տեղեկացնում է The Inhabitat կայքը: Ըստ նախնական տվյալների՝ բաց լողավազանն ամբողջությամբ կկախվի օդում և իրար կմիացնի 2 նորակառույց բարձրահարկերի «Նայն Էլմս» (Nine Elms) թաղամասում: Լողավազանի երկարությունը կկազմի 25 մետր, լայնությունը 5 մետր, իսկ խորությունը 3 մետր: Լողավազանի պատերն ու հատակը կկառուցվի 20 սանտիմետր հաստությամբ ապակուց: 

Իր տեսակի մեջ առաջին լողավազանը կդառնա Լոնդոնում կառուցվելիք 2000 բնակարան պարունակող «Դեսպանական այգիներ» (Embassy Gardens) բնակելի համալիրի մի մասը: Էլիտար բնակելի համալիրը կկառուցվի Լոնդոնի հարավում գտնվող «Բաթթերսի» թաղամասում, իսկ անմիջապես լողավազանից և համալիրի տանիքից յուրօրինակ տեսարան կբացվի դեպի «Վեսթմինսթերյան պալատ»: Ըստ նախնական տվյալների՝ նախագծի կառուցապատող ընկերությունն է «Բելլիմոր» (Ballymore) անգլիական ընկերությունը, լողավազանի կոնստրուկցիան նախագծել են «Արուփ» (Arup ), «Իքերսլի Օ՛Քալլագան» (Eckerseley O’Callaghan) և «Ռեյնոլդս» (Reynolds) ընկերությունները համատեղ: 

Բացի լողավազանից այս 2 բնակելի երկնաքերերը իրար կմիանան լողավազանին զուգահեռ քայլուղով: Նշենք, որ այս յուրօրինակ լողավազանի այցելուները կարող են դառնալ միայն «Դեսպանական այգիներ» համալիրի բնակիչները, իսկ այդ համալիրում անշարժ գույք հնարավոր կլինի ձեռք բերել նվազագույնը 944 հազար ԱՄՆ դոլարով: Լողավազանի և բնակելի համալիրի շինարարության ավարտը նախատեսված է 2017 թվականին: 

 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US