Երևանի կրկեսի` 2011թ-ի սեպտեմբերին սկսված վերանորոգումը կավարտվի ոչ թե 2013 թ-ի հոկտեմբերին, այլ մեկ տարի ուշացումով` 2014 թ-ի հոկտեմբերին: Այս մասին տեղեկացնում է news.am կայքը հղում կատարելով «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանին:
Ինչպես տեսնում ենք արդեն 2016 թվականն է, սակայն դեռ ավարտին չի հասել:
Վերանորոգումն ավարտելու ժամկետների երկարաձգումը պայմանավորված է նախագծի փոփոխությամբ և ըստ երևույթին, խոսքն արդեն գնում է նոր շինարարության մասին: Որոշվել է, որ կրկեսը պետք է ունենա երկհարկանի ավտոկանգառ, իսկ «մանեժը» 6 մետրով պետք է բարձրանա վերև, ինչի պատճառով էլ շենքի տանիքը պետք է 6 մետրով բարձրանա: Արդյունքում որոշում ընդունվեց քանդել կրկեսի շենքն ամբողջությամբ, որովհետև եթե պահպանեին հին կրկեսը, ապա հնարավոր չէր լինի իրագործել նոր նախագիծը:
Նոր կառուցվելիք կրկեսը կտարբերվի հնից բարձրությամբ, տեղերի քանակը կավելանա 500-ով, այն կունենա նկուղային հարկ, 3 մանեժ և այլն: Նշենք, որ ըստ նախնական տվյալների` կրկեսի վերանորոգումը պետք է արժենար 10 մլն ԱՄՆ դոլար, սակայն նախագծի փոփոխությանը զուգահեռ կրկնապատկվել է նաև շինարարության բյուջեն: Ի դեպ, հայկական կրկեսի շենքը հիմնադրման օրվանից` 1962 թ-ից չէր վերանորոգվել:
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US