RoomGuru.ru հյուրանոցների որոնման ծառայությունը կազմել է ամենատարածված արտասահմանյան քաղաքների վարկանիշային ցուցակը՝ Ազգային միասնության տոնակատարության (նոյեմբերի 4-ին) հանգստյան օրերին ուղեւորությունների համար: Երեւանը մտել է տարածված ուղղությունների մեջ:
Նոյեմբերյան տոնական ուղեւորությունների համար արտասահմանյան քաղաքների թոփ տասնյակում ընդգրկված են Պրահան, Մինսկը, Տալլինը, Բաքուն, Թբիլիսին, Երեւանը, Վիլնյուսը, Ռիգան, Հելսինկին եւ Լոնդոնը:
RoomGuru.ru-ի տվյալներով՝ ռուսաստանցի զբոսաշրջիկները նոյեմբերի սկզբին Երեւանի հյուրանոցներում կիջեւանեն միջինը երկու գիշեր եւ կեցության համար կծախսեն օրական 39 եվրո: Զբոսաշրջիկների համար քաղաքների առաջին տասնյակում ամենաէժանը Մինսկն է (օրական 30 եվրո), իսկ ամենաթանկը՝ Լոնդոնը (100 եվրոյից ավելի):
Նոյեմբերի սկզբին զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված քաղաքների թոփ-10-ը.
1. Պրահա
2. Մինսկ
3. Տալլին
4. Բաքու
5. Թբիլիսի
6. Երեւան
7. Վիլնյուս
8. Ռիգա
9. Հելսինկի
10. Լոնդոն
Սղբյուր։ news.am
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US