Հայաստանից ճանապարհորդելու 5 էժան ուղղություն

03.11.2016

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ճանապարհորդելու 5 համեմատաբար էժան ուղղություն Հոկտեմբեր-Նոյեմբեր ամսիներին: Ներկայացված են այն քաղաքները, որտեղ Երևանից կարող եք ուղևորվել ուղիղ չվերթով կամ ավտոբուսի միջոցով:

 

5. Վարշավա

 Վարշավան Լեհաստանի մայրաքաղաքն, որը հիմնադրվել է 1300-ական թվականներին: Չնայած հիմնադրման վաղեմության, քաղաքն ամբողջությամբ ավերվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, սակայն հարկ է նշել, որ պատերազմից հետո քաղաքը վերականգնվել է  նախկին ճարտարապետական ոճին համապատասխան:

Երկկողմանի տոմսի արժեքը մեկ մարդու համար արժե  մոտ 155,971 ՀՀ դրամ:

 

4. Աթենք

Այցելե՛ք հունական մշակույթի ամենահզոր և ամենամեծ կենտրոններից մեկը: Այժմ հունական ավիաուղիների կողմից կանոնավոր չվերթների առկայությունը Երևան-Աթենք-Երևան ուղղություններով առավել հարմարավետ և էժան են դարձնում այս քաղաքը Հայաստանցիների համար: Տոմսի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 135,218 ՀՀ դրամ:

3.Կիև

Կիևը Ուկրաինայի մայրաքաղաքն է, անունը կապվում է քաղաքի առասպելական հիմնադիր Կիյի հետ։ Հիմնադրվել է VI-VII դար։ Մինչև 1132թ. եղել է Կիևյան Ռուսիայի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնը։ Կիևում բնակչության թվաքանակը մոտ է ողջ Հայաստանի բնակչության թվաքանակին:

Կիև կարելի է ուղևորվել ընդամենը 100,000 ՀՀ դրամով։

 

2. Թեհրան

Ծանոթացեք մուսուլմանական հարուստ մշակույթի հետ՝ այցելելով Իրանի մայրաքաղաք: Ուղևորությունը առավել դյուրին է դարձել առանց վիզայի ռեժիմի սահմանմամբ: Թեհրանում կարող եք առնչվել նաև հայկական մշակույթի հետ, քանի որ այնտեղ գործում են հայկական 25 մարզամշակութային կենտրոններ և 13 եկեղեցիներ:

Ավտոբուսով երկկողմանի տոմսը Թեհրան արժե 30,000 ՀՀ դրամ:

1. Թբիլիսի

Շատերի համար արդեն ծանոթ դարձած Թբիլիսին ամենաէժան ուղղությունն է: Թբիլիսին բոլորից մոտ է գտնվում Երևանին, այդ իսկ պատճառով ավտոբուսով կամ միկրոավտոբուսով երկկողմանի ուղևորությունը կկազմի ոչ ավել քան 15,000 ՀՀ դրամ:

 

 

 

 

 

Աղբյուր՝ passitam.wordpress.com 

 

 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US