Մեծ Բրիտանիայում վաճառվում է աշխարհում ամենաթանկ մեքենան

14.11.2016

Մեծ Բրիտանիայում աճուրդի է դրված 1962 թվականին արտադրված Ferrari 250 GTO՝ ռեկորդային 45 մլն ֆունտ (56 մլն դոլար) գնով:

«ԱՄՆ ընտրություններից հետո շատերը փողերը ներդնելու եղանակներ կփնտրեն:  Իսկ այսպիսի մեքենայի գնումն ավելի լավ է, քան պատից կախված նկարը»,- վստահ է Talacrest ընկերության ղեկավար Ջոն Քոլինզը, որը եւ վաճառում է հազվագյուտ ապրանքը: Այս մասին հայտնում է «Ռոսբալտ»-ը:

Կապույտ գույնի ավտոմեքենան, որն ունի 300 ձիաուժ հզորության V12 շարժիչ, մասնակցել է մի շարք մրցարշավերի: 1962 թվականին այն ընդհանուր հաշվարկով երկրորդ տեղն է զբաղեցրել «12-ժամյա Սեբրինգում», իսկ նույն թվականին  «24-ժամյա Լե-Մանայում» եզրափակչին է հասել վեցերորդը:

 

 

Աղբյուր՝ www. news.am

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US