Երեւանից դուրս անշարժ գույքն ընդհանրապես արժեք չունի, ուստի բանկերը ՓՄՁ-ներին չեն ֆինանսավորում. Մարկ Դեւիս

15.11.2016

Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկությունները ֆինանսավորման մատչելիություն ունեն: Այս մասին հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի Երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեւիսը՝ հավելելով, որ Հայաստանում ֆինանսական ոլորտը զարգացած է, բանկերն ակտիվ են։

Դեւիսը նշեց, որ Հայաստանում գոյություն ունեն ՓՄՁ-ներ, որոնք միջոցներ կարողանում են ստանալ բանկերից, իսկ ՎԶԵԲ-ը վարկեր է տրամադրում բանկերին՝ ՓՄՁ-ներին միջոցներ տրամադրելու համար. «Մենք հավատում ենք, եւ սա կապիտալի շուկայի զարգացման մի մասն է, պետք է քաջալերենք բանկերին, որ հեռանան վարկային ֆինանսավորումից եւ տեղական շուկայում արժեթղթերի թողարկման եւ այլ միջոցների դիմեն: Ցավոք, երբ Երեւանից դուրս ես գալիս, անշարժ գույքը ընդհանրապես արժեք չունի, իսկ դա նշանակում է, որ բանկերը ՓՄՁ-ներին ֆինանսավորում չեն տրամադրում, ինչքան էլ լավ ծրագրեր ներկայացնեն։ Ֆինանսավորման այլ ձեւեր էլ կան, բանկը գնում է ասում  դուք ունեք պահեստ, վերցնեմ դա գրավ եւ վարկ տրամադրեմ: Ցավոք, նման բաներ չենք տեսնում»:

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US