Մարզերում անշարժ գույքն արժեք չունի, ՓՄՁ-ներն էլ այլ գործիքների չեն տիրապետում, որ վարկ վերցնեն

29.11.2016

«Երեւանից դուրս անշարժ գույքն արժեք չունի եւ սա խնդիր է, բիզնեսն այնտեղ չի կարողանում այն որպես գրավ օգտագործել եւ իր բիզնեսի համար միջոցներ ներգրավել: Միկրոֆինանսավորումը հարցի լուծում չէ»,- այսպիսի մտահոգություն է հայտնել Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը: 

Նրա խոսքերով, ՎԶԵԲ-ը տեղական շուկայի խորհրդատուների համար, որոնք իրենց խորհուրդներով ՓՄՁ-ներին են խորհրդատվություն մատուցում, դասընթացներ է անցկացնում` նպատակ ունենալով զարգացնել տեղական խորհրդատուների փորձագիտական հմտությունները: 

ՎԶԵԲ մասնագետները համոզված են, որ ՓՄՁ-ներին կրթելով նրանք ավելի հեշտ կարող են ֆինանսական միջոցներ ներգրավել բիզնեսը զարգացնելու համար: «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» ծրագրի տարածաշրջանային ղեկավար Ջեֆֆ Ֆերրիի խոսքերով, հնարավոր է մի օր գա, որ միջազգային փորձագետները դուրս գան Հայաստանի շուկայից, ուստի կարեւոր է, որ տեղական խորհրդատուներն ունենան այդ հմտությունները: Բիզնեսին խորհրդատվություն տալու փորձը պարոն Ջեֆֆին շատ է կարեւորում, եւ գտնում է, որ այդ խորհրդատվություններից օգտվող բիզնեսը գրավիչ է դառնում բանկերի համար: 

2003 թվականից մինչ 2015 թվականը 1200 նման ծրագրեր է մեր երկրում իրականացվել 133 միլիոն եվրո վարկավորմամբ: Ըստ ՎԶԵԲ-ի, ՓՄՁ-ներին ֆինանսավորման ու զարգացման խմբի «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին Հայաստանում» ծրագրի ղեկավար Տիգրան Աղաբեկյանի, այն բիզնեսներին, որոնց խորհրդատվություն է մատուցվել, 94 տոկոս արդյունավետություն է գրանցվել: Հարցին, թե ՎԶԵԲ-ը մասնակցե՞լ է Հարկային օրենսգրքի մշակման աշխատանքներին, պարոն Դեյվիսն ասաց, որ ՎԶԵԲ-ը Հարկային օրենսգրքի քննարկումներին ակտիվ կերպով ներգրաված չի եղել: Մարկ Դեյվիսը համոզված է, որ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի ոլորտն ունի լուրջ ներուժ եւ այն տնտեսության շարժիչ մասն է, սակայն հաճախ առկա են ֆինանսավորման սահմանափակ այլընտրանքներ. «ՓՄՁ-ներն այսօր ներդրումներ ձեռք բերելու համար առավել խորը գնահատման եւ համապատասխան կառուցվածքների կարիք ունեն: Տեղական խորհրդատուների համար սա շատ օգտակար եւ տեղին դասընթաց է, քանի որ Հայաստանում ՓՄՁ ոլորտը առաջխաղացման կարիք ունի»: 
 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US