Չինաստանում առաջիկա հինգ տարիներին 50 նոր օդանավակայան կկառուցեն

02.12.2016

Չինաստանը ծրագրում է 13-րդ հնգամյակի ընթացքում՝ 2016-2020 թվականներին, շուրջ 50 նոր օդանավական կառուցել: Այս մասին հայտարարել է երկրի տրանսպորտի նախարար Յան Չուանթանը:

Նրա խոսքով, նոր օդանավակայանների մեծ մասը կառուցվելու է երկրի կենտրոնական եւ արեւմտյան շրջաններում: Նախարարը նաեւ հաղորդել է, որ իշխանությունները զարգացնելու են այդ շրջանների տրանսպորտային ենթակառուցվածքները՝ ներառյալ ավտոմայրուղիները:

Ավելի վաղ հրապարակված կառավարության զեկույցում նշվում էր, որ 13-րդ հնգամյակի զարգացման ծրագրի ավարտին Չինաստանը կավելացնի ճեպընթաց երկաթուղիների ցանցը՝ դրա երկարությունը հասցնելով 30 հազար կիլոմետրի:

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US