Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է գույքահարկի համակարգի բարեփոխման սկզբունքները

08.12.2016

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը չօգտագործվող անշարժ գույքի մասով հանձնարարականներ տվեց: Նա նշեց, որ խթանմանն ուղղված լուծումների առաջարկ կա: «Այս ուղղությամբ շահագրգիռ պետական կառույցների ինչպես նրանց ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի կողմից իրականացվել է ծավալուն նախապատրաստական աշխատանք, որի արդյունքում առաջարկվել է գույքահարկի համակարգի վերափոխման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները»,- հավելեց նա:

 

Նախ, ըստ վարչապետի, գույքահարկի համակարգի բարեփոխման հիմքում պետք է դրվի արդարության սկզբունքը, և այդ սկզբունքի ներքո պետք է սահմանվեն տնտեսական մեխանիզմները: «Գույքի գծով առաջացող հարկը պետք է կապակցված լինի տվյալ գույքի շուկայական արժեքին: Բնակելի անշարժ գույքի դեպքում պետք է նախատեսել, որ ոչ բավարար եկամուտներ ունեցող անձանց համար հարկը կարող է հետաձգվել և վճարվել գույքի օտարման դեպքում: Ռեֆորմի իրականացումը պետք է լինի փուլային եղանակով՝ հաշվի առնելով իրականացման տեխնիկական հնարավորությունները»,- նշեց նա:

Ըստ Կարապետյանի՝ մի շարք այլ հարցերի վերաբերյալ դեռևս կատարվում են հաշվարկներ, և ճշտվում են մոտեցումները:

 

«Հանձնարարում եմ ֆինանսների նախարարին՝ շահագրգիռ կառույցների հետ միասին քննարկել և ամբողջականացնել գույքահարկի համակարգի բարեփոխումների առաջարկությունները, ինչպես նաև դրանց հիման վրա մշակել և մինչև 31.01.2017 թվականը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ»,- ասաց նա:

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US