Ռուսաստանում կառուցապատողներին դասակարգում են՝ ըստ հուսալիության աստիճանի

09.12.2016

Ռուսաստանում 2017 թվականին կստեղծվի բնակարաններ կառուցապատողների հուսալիության գնահատման համակարգ: Եկող տարվա սկզբին այդ համակարգի մշակմամբ կզբաղվի բնակարանների հիփոթեքային վարկավորման գործակալությունը,- նշել է այդ գործակալության գործադիր տնօրեն Ալեքսանդր Պլուտնիկը: Շինարարական ընկերության հուսալիության վարկանիշային դիրքից կախված կլինի բաժնեմասային շինարարության փոխհատուցման հիմնադրամում ներդրումների չափը: Ենթադրվում է, որ սկզբնական շրջանում, բոլոր կառուցապատողների ներդրումների չափը կլինի միասնական՝ նախագծի արժեքի 1%-ը: Սակայն հետագայում, շուկայում հեղինակություն վայելող ընկերությունները ավելի քիչ կվճարեն, իսկ նոր ընկերությունները՝ ավելի բարձր սակագին: Հիշեցնենք, որ ԲՀՎԳ-ն կլինի փոխհատուցման հիմնադրամի հիմնադիրը: «Բազմաթիվ կառուցապատողներ դիմում են ներկայացրել հաստատել տարբերակված սակագներ՝ կախված այս կամ այն կառուցապատողի հուսալիության մակարդակի: Մենք համաձայն ենք այս մոտեցման հետ,» - բացատրել է Ա.Պլուտնիկը, նշելով, որ կառուցապատողները առաջարկում են հաստատել 0-3% սակագնային սանդղակ: Նախատեսում են մշակել կառուցապատողների ռիսկերի գնահատման մոտեցումներ, ինչպես նաև հատուկ տեղաբաշխաման ծրագրեր: 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US