Նորություններ հիփոթեքային վարկի վերաբերյալ

12.12.2016

Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման գործընթացին առնչվող օրենսդրական փաթեթով սահմանվում են մի շարք կանոններ, որոնք ուղղված են hիփոթեքային կրեդիտներ ստացող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության մակարդակը բարձրացնելուն և ֆինանսական համակարգի նկատմամբ սպառողների վստահությունն ամրապնդելուն:

Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի պետ Արման Ալոյանը ներկայացնում է օրենսդրական փաթեթի մանրամասները:

Պարոն Ալոյան, կառավարության նիստում Կենտրոնական բանկի կողմից ներկայացվեց բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման գործընթացին առնչվող օրենսդրական փաթեթ: Նշվում էր, որ դրա նպատակն է պաշտպանել հիպոթեքային վարկառուների շահերը:  Կխնդրեմ ներկայացնել, թե  ի՞նչ է դա ենթադրում, ի՞նչ փոփոխություններ են նախատեսված նոր օրինագծով:

Այսօր օրենքը սահմանում է բնակարանային հիփոթեքի մասին ընդհանուր դրույթներ: Առաջարկվող օրենսդրական փաթեթն անդրադառնում է հենց բնակարանային հիպոթեքի առանձնահատկություններին, ինչի արդյունքում քաղաքացիները կկարողանան օգտվել առավել թափանցիկ ու պաշտպանված բնակարանային հիփոթեքային վարկերից: Առաջինը, որ այս նախագծով կարգավորվում է, սպառողի տեղեկացված լինելու իրավունքն է: Օրենքի նախագիծը սահմանում է, որ կրեդիտավորողները` բանկերը, վարկային կազմակերպությունները, որոնք հիպոթեկային վարկեր են առաջարկում, հաճախորդին տրամադրեն տեղեկատվական ամփոփագիր կոչվող փաստաթուղթ: Ընդ որում, այդ փաստաթուղթը տրամադրվելու է անվճար: Դրանից բացի, այն տեղադրվելու է կրեդիտավորողի կայքում: Այսինքն` այդ փաստաթուղթը պետք է հասանելի  լինի հաճախորդին:

Ամփոփագիր փաստաթուղթն ի՞նչ տեղեկատվություն է պարունակելու:

Այդ ամփոփագիրն իր մեջ ընդգրկուն ինֆորմացիա է պարունակում, այն է՝ վարկի արդյունավետ տոկոսադրույքը, այն ծախսերը, որոնք քաղաքացին պետք է կատարի վարկ վերցնելիս, վարկը ժամկետից շուտ մարելու հնարավորությունը, դրա իրականացման կարգն ու հետևանքները, վարկի մարման կանոնները, որոնք են վարկը պատշաճ չմարելու հետևանքները և այլն: Հետևաբար` սպառողը, լինելով առավել տեղեկացված, հնարավորություն կունենա վարկատուի հետ բանակցել իր համար նախընտրելի պայմաններով, ժամկետով և տոկոսադրույքով վարկի ձեռքբերման հարցի շուրջ:

Մի կարևոր դրույթի մասին, որը վերաբերում է կրեդիտավորման պայմանագրի կնքմանը. նախագծով կրեդիտավորման պայմանագիր կնքելու առաջարկ ստացող քաղաքացու համար օրենքով սահմանվել է 7 աշխատանքային օր մտածելու համար: Կրեդիտավորողն, իհարկե, կարող է ավելի երկար մտածելու ժամանակ տրամադրել: Այդ առաջարկը 7 աշխատանքային օրվա ընթացքում կրեդիտառուի համար ուժի մեջ է մնում: Մտածելու ժամանակը կրեդիտառուի հնարավորությունն ու իրավունքն է գնահատելու, արդյոք առաջարկն իր համար ընդունելի է, թե ոչ: Եթե ընդունելի է, ապա մինչև այդ ժամկետի ավարտը ցանկացած պահի կարող է կնքել պայմանագիրը: Կարևորն այն է, որ եթե քաղաքացին հրաժարվի պայմանագիրը կնքելուց, ապա իր համար բացասական հետևանքներ չեն առաջանում:

 

Նախագծով սահմանվելու են նաև բնակարանային հիփոթեքի պայմանագրի նվազագույն պայմանները: Մասնավորապես՝տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը, կրեդիտի մարման ժամանակացույցը, կրեդիտառուի կողմից վարկը պատշաճ ու ժամանակին չմարելու հետևանքները: Պայմանագիրն արտացոլելու է նաև կրեդիտավորողի ու սպառողի միջև հաղորդակցման, կարգը:

Ի դեպ, նախագիծը ապահովում է, որ կրեդիտավորողը տեղեկացված լինի նաև պայմանագրի կնքումից հետո՝ դրա գործողության ամբողջ ընթացքում: Մասնավորապես, կրեդիտավորողը պարտավոր է կրեդիտառուին պարբերաբար տրամադրել անվճար քաղվածք, որտեղ արտացոլվում է, թե որքան է կրեդիտի մնացորդը, երբ պետք է հաջորդ վճարումը լինի և այլն: Կարևոր է, որ կրեդիտառուն ինքն է որոշում թե ինչպես ու ինչ եղանակով է ցանկանում ստանալ այս տեղեկատվությունը:

Օրենքի նախագիծը նաև որոշակի կարգավորումներ է առաջ քաշում կապված վարկի վաղաժամկետ մարման և անշարժ գույքի գնահատման հետ: Ի՞նչ կարգավորումների մասին է խոսքը:

Այո, հաջորդ կարևոր հարցը վերաբերում է վարկի վաղաժամկետ մարման գործընթացին: Որպես ընդհանուր կանոն նախատեսվում է, որ քաղաքացին միշտ կարող է վարկի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ մարել: Կրեդիտավորողը չի կարող կրեդիտի գումարի կամ դրա մի մասի վաղաժամկետ մարման համար կրեդիտառուից գանձել որևէ փոխհատուցում կամ կրեդիտառուի համար այլ անբարենպաստ պայմաններ սահմանել: Բացառություն է միայն, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում պայմանագրի գործողության առաջին 3 տարիների ընթացքում և եթե մեկ տարվա ընթացքում կրեդիտի վաղաժամկետ մարվող գումարի չափը գերազանցում է այն գումարը, որը կստացվի կրեդիտի սկզբնական գումարը կրեդիտի սկզբնական տարիների վրա բաժանելու արդյունքում:

Անշարժ գույքի գնահատողների մասով՝ նախագիծը հստակ սահմանում է մի քանի կանոն, որոնցով պետք է առաջնորդվեն կրեդիտավորողներն անշարժ գույքի գնահատողների հետ համագործակցելիս: Նախ` կրեդիտավորողն իր համար ընդունելի գնահատողների ցանկում պետք է ներառի առնվազն 4 գնահատողի: Հաջորդ պայմանն այն է, որ այդ գնահատողները ներառված լինեն ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից հրապարակված անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձանց անվանացանկում:

 

Դրանից բացի, այդ 4 գնահատողները չպետք է փոխկապակցված լինեն միմյանց հետ և չպետք է փոխկապակցված լինեն կրեդիտավորողի կամ նրա ղեկավարների հետ:Դուք խոսեցիք վարկ վերցնող քաղաքացիներին պատշաճ տեղեկացնելու մասին, փորձը ի՞նչ է ցույց տալիս, մինչ այժմ այդ ամենը պատշաճ կարգով չէ՞ր իրականացվում բանկերի, վարկային կազմակերպությունների կողմիցԿարող եմ ասել, որ առաջին անգամ  օրենքի մակարդակով սահմանվելու է, թե բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման ոլորտում կրեդիտավորողը սպառողին ինչ ծավալի տեղեկատվություն ու ինչ եղանակով պետք է տրամադրՆոր օրենքի նախագծով սահմանվում են միասնական ու ստանդարտ կանոններ որոնք թույլ կտան սպառողին հասկանալ իր ակնկալիքը, իսկ կրեդիտավորողին հասկանալ, թե ինչու եւ ինչպես պետք է անել սպառողի համար պատշաճ տեղեկացումը ապահովելու համար:Սպառողի տեղեկացված լինելու հանգամանքը բնակարանային հիփոթեքի շուկան կդարձնի առավել թափանցիկ ու կբարձրացնի սպառողների վստահությունը:Եթե բանկը կամ վարկատու կազմակերպությունը, չի կատարում այս գործընթացները, ի՞նչ լծակներ կան օրենսդրությամբ նախատեսված:Նախագիծը նախատեսում է պատասխանատվության մի քանի մեխանիզմներ: Նախ Կենտրոնական բանկը, որպես ֆինանսական համակարգի կարգավորող ու վերահսկող, ունի կարգավորիչ ազդեցության գործիքներ, ապահովելու համար օրենքի պահանջների կատարումը, այդ թվում, պատասխանատվության միջոցներ, որոնք կիրառում է կրեդիտավորողների նկատմամբ, եթե նրանք կխախտեն օրենքի պահանջները: Բացի դրանից, նախագիծը սահմանում է կրեդիտառուի առաջ կրեդիտավորողի պատասխանատվության մեխանիզմ, երբ կրեդիտառուն, ով կարծում է, թե կրեդիտավորողը խախտել է իր որևէ իրավունք, կարող է դիմել դատարան կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին կամ առևտրային արբիտրաժ:Ընդ որում, կրեդիտավորողի ծառայություններից օգտվող կրեդիտառուի իրավունքների խախտման փաստը հաստատվելու դեպքում դատարանի վճռով, առևտրային արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ հօգուտ կրեդիտառուի, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով կարող է բռնագանձվել երեք հարյուր հազար դրամ:Այս օրենսդրական փաթեթը ե՞րբ կմտնի ուժի մեջ:Ինչպես գիտեք Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին օրենսդրական փաթեթը Կառավարության կողմից արդեն հավանության է արժանացել սույն թվականի դեկտեմբերի 1-ին և պետք է ներկայացվի Ազգային ժողով: Խորհրդարանի կողմից ընդունվելուց ու հրապարակվելուց հետո ուժի մեջ կմտնի մեկ տարի անց, որպես անցումային փուլ, որպեսզի կրեդիտավորողներն իրենց ընթացակարգերն ու վարքագիծը համապատասխանեցնեն օրենքի պահանջներին:

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US