2017թ. պետական բյուջեի նախագծի համաձայն՝ ՀՀ կառավարությունը գալիք տարում նախատեսում է օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստանալ շուրջ 31 մլրդ դրամ (մոտ 65 միլիոն դոլար) ընդհանուր ծավալով պետական դրամաշնորհներ: Այս ցուցանիշը 500 միլիոն դրամով պակաս է 2016թ. ցուցանիշից և կազմում է պետբյուջեի եկամուտների մոտ 2,6%-ը: Ստորև բերված գծապատկերում ներկայացված է պետական դրամաշնորհների փոփոխության վերջին տարիների դինամիկան: Ինչպես երևում է գծապատկերից, օտարերկրյա դրամաշնորհների ծավալը 2013 թվականից հետո ընդհանուր առմամբ աճի միտում է արձանագրել:
Ինչպես 2016-ին, գալիք տարում ևս ՀՀ ամենախոշոր դոնորներ կշարունակեն մնալ ԵՄ կառույցները և ԵՄ անդամ պետությունները: Ընդ որում, ԵՄ կառույցները միակն են, որ Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում Հայաստանին տրամադրում են 9,2 մլրդ դրամի հասնող ընդհանուր բնույթի բյուջետային օժանդակություն: Այս օժանդակությունը կապված չէ համատեղ իրականացվող ծրագրերից և հանդիսանում է ուղղակի ֆինանսական աջակցություն Հայաստանին ժողովրդավարական ցուցանիշների համար: Պետք է նշել սակայն, որ այս ցուցանիշը 3,8 մլրդ դրամով նվազել է նախորդ տարվա համեմատությամբ, ինչը կարող է պայմանավորված լինել Հայաստանում ժողովրդավարական ցուցանիշների անկմամբ:
2017թ. նախատեսվում է նաև ստանալ 21,8 մլրդ դրամի հասնող նպատակային օժանդակություն: Ֆինանսական աջակցության այս խումբը ներառում է համատեղ իրականացվող ծրագրերին կապակցված պաշտոնական գրանտերը: 2017թ. նախատեսված նպատակային դրամաշնորհների ծավալը 4,6 մլրդ դրամով ավելի է ընթացիկ տարվա համար նախատեսված ցուցանիշից: Այստեղ ևս ՀՀ խոշորագույն դոնորը Եվրոպական Միությունն է, որը ԵՄ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում նախատեսում է տրամադրել մոտ 8,7 մլրդ դրամ: Այս օժանդակությունն ավելի է նախորդ տարվա ցուցանիշից 4.3 մլրդ դրամով: Ստորև ներկայացված են 2017թ. համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակներում նախատեսվող հիմնական դրամաշնորհային փաթեթները (դրանց մեջ ներառված չեն գերատեսչական ծրագրերով գրանտները, ինչպես նաև գերատեսչություններին տրամադրվող օտարեկրյա գույքն ու այլ աջակցությունը):
Ի տարբերություն նախորդ տարվա՝ ՀՀ-ն այս տարի Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ‹‹ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի դեմ պայքարի ուժեղացում›› դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում կստանա լրացուցիչ 2,3 մլրդ դրամ, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և բնապահպանական գործընկերության ֆոնդի աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` մոտ 1,5 մլրդ դրամ: Նշենք, որ բազմաթիվ օտարերկրյա դոնորներ (ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, Եվրոպայի Խորհուրդը, ԵԱՀԿ-ն և այլն) չկան այս ցանկում, քանի որ գերադասում են Հայաստանի պետական մարմիններին ոչ թե գումար փախանցել (հավանաբար՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար), այլ, միանգամից փոխանցել անհրաժեշտ գույքը կամ անմիջականորեն իրականացնել այլ (օրինակ՝ կրթական) աջակցությունը:
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US