Չինաստանի հարավային ափին գտնվող Բեյհայ քաղաքում ավարտվել է «Կեղծ բլուրներ» (Fake Hills) բնակելի համալիրի կառուցման առաջին փուլը, որը իրենից ենթադրում է բազմահարկանի ալիքաձև շինություն, որը ձգվում է 800 մետր ծովի ափի երկարությամբ: Այդ համալիրի հեղինակները Պեկինի «Mad» ճարտարապետական կենտրոնի անդամներ են և վերջերս ներկայացրել են այդ շինության լուսանկարները:
Այդ կառույցի նախագիծը մշակելիս դիզայներները համատեղել են երկնաքերերի (Skyscraper) և հողաքերերի (groudscraper) ձևաչափերը, այսինքն՝ բնակարանները տեղաբաշխված են ինչպես հողի մակերեսին, այնպես էլ հողի տակ: Այդ տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 492 000 ք.մ.:
Թե քանի բնակարան կա բնակելի համալիրում, հստակ տեղեկատվություն չկա, բայց լուսանկարներից ելնելով թիվը հասնում է հազարի: Ճարտարապետները նախագիծը բնորոշում են որպես միջին դասի համար մատչելի բնակարաններ: «Կեղծ բլուրներ»-ում բնակարանների հետ մեկտեղ կկառուցվեն նաև մի քանի ջրամբարներ, մարզասրահներ և թենիսի կորտերներ: Իսկ հսկայական բետոնե խաչաձև խոռոչները կառույցի ճակատային մասում հարմարեցված են ժայռամագլցման համար:
Այդ համալիրը սկսել են կառուցել 2011 թվականին: Մյուս նախագծերում ծրագրվում է հիմնական կառույցի և ծովափի միջակայքում կառուցել մի շարք ոչ մեծ շինություններ, որոնց մեջ կտեղակայվեն սոցիալական և առևտրային օբյեկտներ:
Աղբյուր՝ www.designboom.com
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US