Չինացիները կառուցել են հսկայական որմնախոռոչներով արտասովոր բազմաբնակարանային բնակելի համալիր

15.12.2016

Չինաստանի հարավային ափին գտնվող Բեյհայ քաղաքում ավարտվել է «Կեղծ բլուրներ» (Fake Hills)  բնակելի համալիրի կառուցման առաջին փուլը, որը իրենից ենթադրում է բազմահարկանի ալիքաձև շինություն, որը ձգվում է 800 մետր ծովի ափի երկարությամբ: Այդ համալիրի հեղինակները Պեկինի «Mad» ճարտարապետական կենտրոնի անդամներ են և վերջերս ներկայացրել են այդ շինության լուսանկարները:

Այդ կառույցի նախագիծը մշակելիս դիզայներները համատեղել են երկնաքերերի (Skyscraper) և հողաքերերի (groudscraper) ձևաչափերը, այսինքն՝ բնակարանները տեղաբաշխված են ինչպես հողի մակերեսին, այնպես էլ հողի տակ: Այդ տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 492 000 ք.մ.:

Թե քանի բնակարան կա բնակելի համալիրում, հստակ տեղեկատվություն չկա, բայց լուսանկարներից ելնելով թիվը հասնում է հազարի: Ճարտարապետները նախագիծը բնորոշում են որպես միջին դասի համար մատչելի բնակարաններ: «Կեղծ բլուրներ»-ում բնակարանների հետ մեկտեղ կկառուցվեն նաև մի քանի ջրամբարներ, մարզասրահներ և թենիսի կորտերներ: Իսկ հսկայական բետոնե խաչաձև խոռոչները կառույցի ճակատային մասում հարմարեցված են ժայռամագլցման համար:

Այդ համալիրը սկսել են կառուցել 2011 թվականին: Մյուս նախագծերում ծրագրվում է  հիմնական կառույցի և ծովափի  միջակայքում կառուցել մի շարք ոչ մեծ շինություններ, որոնց մեջ կտեղակայվեն սոցիալական և առևտրային օբյեկտներ:

MAD architects fake hills

Աղբյուր՝ www.designboom.com

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US