Չեխիայի մայրաքաղաքում նոր բնակարանի արժեքը միջինը կազմում է 177 600 եվրո, որը 19%-ով ավելի շատ է քան մեկ տարի առաջ: Վերլուծաբանները բացատրում են, թե չեխական անշարժ գույքի ներդրումների նկատմամբ հետաքրքրությունը բարձր է մնում հասանելի հիփոթեքային վարկերի շնորհիվ:
Կառուցապատողները կարծում են, որ նոր բնակարանները շարունակում են թանկանալ շուկայում առաջարկի դեֆիցիտի պատճառով (այս պահին այն կազմում է 4300 բնակարան): Կառուցապատողները մեղադրում են իշխանությանը, որ նրանք բարդացնում են շինարարության թույլտվության գործընթացը: Այսպիսով, ինն ամսվա ընթացքում Պրահայում տվել են ընդհամենը 862 2 թույլտվության փաստաթուղթ:
Central Group-ի գնահատականներով, 2016 թվականին Պրահայում կվաճառվի 1,1 մլրդ. եվրոյի 6500 նոր բնակարաններ: 2015 թվականին չեխական մայրաքաղաքում վաճառվել է 1,03 մլրդ. եվրոյի 7000 նոր բնակարաններ: Ինչպես վկայում են փորձագետները շուկայում հետզհետե վերանում են մատչելի տները՝ իրենց տեղը զիջելով թանկաարժեք տարբերակներին:
Գների աճը կանխելու նպատակով, Չեխիայի իշխանությունները հիփոթեքների տրամադրման սահմանափակումներ են ներմուծել: Այսպիսով ,2017 թվականի ապրիլից հիփոթեք ստանալու համար, ցանկացողները պետք նախապես վճարեն բնակարանի արժեքի 10%-ը: Բացի այդ չեխական բանկերը սկսել են բարձրացնել տոկոսադրույքները:
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US