Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Ռուսաստանում մեծացել է հետաքրքրությունը ԱՄՆ-ի անշարժ գույքի նկատմամբ

16.12.2016

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միլիարդատեր Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո, 2015 թվականի համեմատությամբ, 35 %-ով մեծացել է  ռուսաստանցիների հայտերի քանակը Նյու-Յորքում և Մայամիում անշարժ գույք ձեռք բերելու համար: Այսպիսի տվյալներ է հրապարակել Knight Frank խորհրդակցական ընկերությունը:

Ըստ ընկերության տվյալների, մինչև 2014 թվականը ԱՄՆ-ում ռուսաստանցիների պահանջարկը էլիտար անշարժ գույքի նկատմամբ եղել է բարձր մակարդակի վրա, որը կազմել արտասահմանյան անշարժ գույքի հայտերի ընդհանուր քանակի մոտ 15%-ը: Այդ ժամանակ ՌԴ քաղաքացիների անշարժ գույքի գնման ոլորտում ԱՄՆ-ն միշտ լավագույն հնգյակի մաս է կազմել: Սակայն 2015 թվականի տվյալներով Միացյալ Նահանգները գործարքների կնքման առումով նույնիսկ տասնյակի կազմում չեն հայտնվել, իսկ ռուսաստանցի գնորդների հայտերը երեք անգամ ընկել է:

Սակայն Թրամփի ընտրությունից հետո ռուս-ամերիկյան հարաբերություններում նկատվող դրական միտումները, կտրուկ աշխուժացրել են մեծահարուստ ռուսաստանցիների հետաքրքրությունը Նյու-Յորքի և Մայամիի էլիտար անշարժ գույքի նկատմամբ: Միևնույն ժամանակ, ըստ կազմակերպության տվյալների, հայտերի 90%-ը կազմում են 500 հազարից մինչև 5 մլն. դոլլար արժողությամբ բնակարանները՝ ինչպես բնակվելու, այնպես էլ վարձակալության տրամադրելու համար:

Հայտերի 50%-ից ավելին տրվում են ոչ մեծ բնակարանները և տաղավարները, որոնց տարածքը սկսում է 40 ք.մ-ից և 500 հազարից մինչև 2 մլն դոլլար արժողությամբ: Գնորդների 25%-ը հետաքրքրվում է երկու ննջասենյակներ ունեցող բնակարաններով՝ սկսած 90 ք.մ. տարածքից և 2 մլն. դոլլար արժողությամբ, իսկ մնացած 25% հայտերը կազմում են այն բնակարանները և պենտհաուսները, որոնց արժեքը սկսվում է 4 մլն. դոլլարից:

Միևնույն ժամանակ, որոշ ռուսաստանցիներ հետաքրքրվում են Թրամփի կառուցապատման պրոեկտների բնակարաններով, իսկ ամերիկյան կառուցապատողները հայտեր են ուղարկում Ռուսաստան պոտենցիալ գնորդներ գտնելու համար:

 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US