Չինաստանում անշարժ գույքի վաճառքը նվազել է

17.12.2016

Չինաստանում անշարժ գույքի վաճառքը նոյեմբեր ամսին նվազել է 4.2%-ով, իսկ տարվա կտրվածքով 19.9%-ով: Ըստ Xinhua գործակալության, վաճառքի նվազումը առաջին անգամն է վերջին քսանմեկ ամսվա ընթացքում: Հոկտեմբեր ամսվա համեմատ, նոյեմբերին վաճառքը նվազել է միջինը 10.5%-ով: Այս տվյալները ներկայացնում է E-house China R&D ինստիտուտը:

Հաշվառման հեղինակների գնահատականների համաձայն, վաճառքի նվազմանը հանգեցրել է անշարժ գույքի շուկայում սպեկուլյատիվ գործարքներից խուսափելու համար Չինաստանի կառավարության կողմից իրականացված գործողությունները: Մասնավորապես, կարգավորողները խստացրել են անշարժ գույք ձեռք բերելու համար վարկեր վերցնելու պայմանները, ինչպես նաև մեծացրել են երկրորդ և  ավելի անշարժ գույք գնելու տոկաոսադրույքները:

Չինաստանի բանկային ոլորտում ավանդների ցածր տոկոսադրույքների և միջոցների արտերկիր հանելու սահմանափակումները ստիպել են շատ տեղական բնակիչների և ընկերությունների անշարժ գույք ձեռք բերել ներդրումային նպատակներով: Ըստ վերլուծաբանների, հենց այս պատճառներն են վերջին տարիներին հանգեցրել այս ոլորտում գների զգալի աճին:

Ավելի վաղ, ՉԺՀ-ի Սւցիալական գիտությունների ակադեմիային կից Տնտեսական ռազմավարության ազգային ակադեմիան հաշվետվություն էր ներկայացրել, որի համաձայն, Չինաստանի 35 խոշոր քաղաքներում անշարժ գույքի գների աճը կդանդաղի և նույնիսկ կնվազի:

Ինչպես հայտնի է, 2015 թվականի ամռանը Չինաստանի ֆոնդային բորսաներում ճգնաժամ էր սկսվել, ինչի արդյունքում նրանց ցուցանիշները մեկ երրորդով ընկան, որն էլ իր հերթին, հանգեցրեց կապիտալի արտահոսք անշարժ գույքի շուկա:

Այդ ամենի պատճառով, Չինաստանի խոշոր քաղաքներում անշարժ գույքի աճ գրանցվեց: Գների ամենաշատ աճ է գրանցվել Պեկինում՝ 78%, Նանկինում՝48%, Շանհայում՝ 39%:

 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US