Ապագայի լավագույն հյուրանոցների հայեցակարգերը

20.12.2016

Դինամիկ զարգացող աշխարհում հաղթում է նա, ով կարողանում է առաջ անցնել իր բոլոր մրցակիցներից: Այս սկզբունքի մասին հիշում են նաև հյուրանոցների ֆուտուրիստական հայեցակարգեր նախագծող դիզայներները: MyRealty.am անշարժ գույքի ամենամեծ պորտալնը ներկայացնում է ապագայի հյուրանոցների 10 անհավանական նախագծեր, որոնք գիտության նվաճումների, տեխնոլոգիաների և վառ երևակայության արդյունք են:

Գնել բնակարան Երևանում     Օրավարձով բնակարան Երևանում     Վարձել բնակարան Երևանում  

1.Տիեզերական հյուրանոց

Այս հյուրանոցի նախագիծը մշակել է Bigelow Aerospace ընկերությունը, որը գտնվում է Լաս-Վեգասում: Ծրագրվում է, որ այն կլինի առևտրային տիեզերական կայան Skywalker հյուրանոցի հետ միասին: Մեկ գիշերվա մոտավոր գինը կլինի 1 միլիոն ԱՄՆ դոլլար:

2. Aeroscraft՝ ապագայի թռչող հյուրանոց

Worldwide Aeros կորպորացիայի կողմից ստեղծված թռչող հյուրանոցը հաշվարկված է 250 ուղևորների համար: Այն կարող է ճանապարհորդել 280 կմ/ժ արագությամբ: Թռչող  հյուրանոցում տեղակայված կլինի խաղատուն, ռեստորաններ, լոգարանախցիկներ:

3. Հյուրանոց կղզու վրա  Apeiron, Դուբայ

Apeiron հյուրանոցը յոթաստղանի հյուրանոցի հայեցակարգ է: Եթե համապատասխան ֆինանսական միջոցներ գտնվեն այդ նախագիծը իրագործելու համար, այն կլինի նմանատիպ երկրորդ հյուրանոցը: Այդ ֆուտուրիստական հյուրանոցը նախատեսում է սեփական ծովածոց, ծովափներ, ռեստորաններ, կինոթատրոններ, առևտրային կենտրոններ, գեղարվեստական պատկերասրահ և 350 լյուքս համար:

4. Լուսնային հյուրանոց, Լուսին

Լուսնային հյուրանոցը այս փուլում դեռևս ֆանտաստիկա է : Այդ հյուրանոցի կառուցումը նախատեսվում ավարտին հասցնել 2050 թվականին, որի համար պետք  է Լուսին հասցնել պողպատ և ջուր: Hans-Jurgen Rombaut-ը կարծում է, որ Լուսնի վրա առկա հանքային նյութերը և հանքաքարերը ընդունակ են ծառայել որպես անհրաժեշտ շինանյութեր: Հատուկ կահավորված աշտարակներում հյուրերը կարող են զգալ թուլացած գրավիտացիոն ուժը:

5. Հիդրոպոլիս Դուբայ

Հիդրոպոլիս հյուրանոցը կլինի առաջին ստորջրյա առողջարանը: Այդ նախագծի հեղինակներն Joachim Hauser-ը և պրոֆեսոր Roland Dieterle-ն: Ենթադրվում է, որ համալիրը բաղկացած կլինի երեք մասից՝ հիմնային կայան, գնացք և ստորջրյա տասաստղանի հյուրանոց՝ տեղավորված Պարսից ծոցում 20 մետր խորության վրա: Հյուրանոցի նախնական գինն է 300 միլիոն ԱՄՆ դոլլար:

6. Հյուրանոց Pods

Pods-ը ծալվող և տեղափոխվող հյուրանոցի տեսակ է: Գաղափարը կայանում է նրանում, ծալվող կոնտեյներների   կառուցման մեջ, որը նախատեսում է ժամանակակից շքեղ հյուրանոցների բոլոր հարմարությունները: Բացի այդ հյուրերը կարող են մասնակցել իրենց համարների ձևավորմանը:

7. Diamond Ring հյուրանոց

Աբու-Դաբիում տեղակայված այս հյուրանոցի մասին շատ քիչ տեղեկատվություն կա: Սակայն իր անսովոր տեսքի շնորհիվ, որը նման է սատանայի անիվին, ֆանտաստիկ տեսք ունի: Այն նաև անվանում են Voyager V1: 

8. Լիալուսին և կիսալուսին հյուրանոցներ

Ապշերոնյան թերակղզու վրա՝ Բաքու քաղաքում, նախատեսվում է կառուցել ոչ սովորական դիզայնով հյուրանոցներ, որոնք իրենց տեսքով ավելի շատ համապատասխանում են Դուբայի ճարտարապետական ոճին: Երկու հյուրանոցները նախատեսվում է միացնել 43 հարկանի օֆիսային կենտրոնով և բնակելի շինություններով:

 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US